Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.
«Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ՝ և վերջ:
Մեզ համար պետք է գործեն հետևյալ սկզբունքները, կանոնները և առաջնահերթությունները:
- Առաջինը՝ Հայաստանի շահերը:
- Երկրորդ, մեր ռազմավարական դաշնակցի շահերը (բարեբախտաբար միջազգային հարցերում մեր շահերն ու դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են:)
- Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:
- Մաքսիմալ բարեկամներ, մինիմալ թշնամիներ: Պետք է աշխատել այն մայրաքաղաքների հետ, ում հետ հնարավոր է հարաբերություն հաստատել: Օրինակ Ալ Ռիադ, Իսլամաբադ: Չես կարողանում բարեկամանաս, իր պես դիրքավորվիր՝ միչև վերջ:
- Ունեցիր հստակ ռազմավարություն կարևոր տարածաշրջանների մասով: Օրինակ՝ Մերձավոր Արևելք:
- Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում:
- Օգտագործիր արտաքին քաղաքական բոլոր գործիքներդ: Սփյուռք, լոբբի, եկեղեցի և այլն:
- Միշտ իմացիր աշխարհից ինչ ես ուզում: Օրինակ հիմա՝ չգիտենք:
- Հաշվի առ, որ բոլորը քո տարածաշրջանում մրցակցում են: Բոլորը: Երկու տարբերակ ունես: Կամ պետք է ոտքի տակ ընկնես, կամ օգտվես այդ մրցակցությունից: Միայն պրագմատիզմը կօգնի: Միայն:
Եվ ամենակարևորը: Միշտ իմացիր, որ քեզ ոչ ոք պարտավոր չի օգնել կամ աջակցել»:
Մեր արտաքին քաղաքականության մասին
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ՝ և վերջ:
Մեզ համար պետք է գործեն…Опубликовано Suren Sargsyan Среда, 3 февраля 2021 г.