«Գտնվում են մարդիկ, ովքեր թեկուզ փողով, կամ ինչ որ մեկի խաթրով, գնում կանգնում են փողոցում, որ դատաստանի ճամփին գտնվող Նիկոլին բարևեն». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Գտնվում են մարդիկ, ովքեր թեկուզ փողով, կամ ինչ որ մեկի խաթրով, գնում կանգնում են փողոցում, որ դատաստանի ճամփին գտնվող Նիկոլին բարևեն». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը։ Սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք առան։ Բայց դա հումորն էր։ Կա նաև ողբերգությունը։

Նիկոլի հետ հանդիպման քշված ոչ մի քաղաքացի, առիթն անգամ չօգտագործեց՝ որևէ հարցով դիմելու համար։

Պրոբլեմները բազմաթիվ են՝ կենցաղայինից, օրվա ապրուստից մինչև անվտանգություն։ Բարձրացված միակ զավեշտալի հարցը՝ Արմնյուզը փակելն էր։

Ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը չգիտի ու չի տեսնում իրականությունը։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլի քարոզիչներն, ամեն օր խաղալիքի տեղ օգտագործում մեր ժողովրդին՝ իրենց շահերի համար։

Փաստն այն է, որ Հայրենիքը ծախելուց, բանակն ավիրելուց, հազարավոր երիտասարդների զոհելուց, տնտեսությունը քայքայելուց բացի՝ Նիկոլն ուրիշ ոչ մի հարց չի լուծել։

Բայց գտնվում են մարդիկ, ովքեր թեկուզ փողով, կամ ինչ որ մեկի խաթրով, գնում կանգնում են փողոցում, որ դատաստանի ճամփին գտնվող Նիկոլին բարևեն։

Սիրելի հայ մարդ, ե՞րբ ես սովորելու ինքդ քեզ մի փոքր հարգել»։

Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը։ Սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք…

Опубликовано Artak Zakaryan Среда, 3 февраля 2021 г.



Նման նյութեր