Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն իր էջում գրում է.
Գործող իշխանությունը մի ունիվերսալ «արդարացում» ունի՝ ՆԱԽԿԻՆՆԵՐ: Սա ասվում է միշտ, սա ունիկալ մի բանաձև է, ԴԵՂԱՏՈՄՍ, փրկության մի օղակ, ունիվերսալ մի միջոց, որը գործի է դրվում ամենատարբեր առիթներով և միշտ: «Նախկիններ» ունիկալ բաղադրատոմսը կիրառվում է իրոք միշտ, լինի դա տարրական փնթիության արդյունքում թույլ տված բացթողումն արդարացնելիս, նախապես տրված խոստումը չկատարելիս, թե՞, ասենք, Արցախը կորցնելիս: Սա ասվել է միշտ, սա ունիկալ է:
Այս կապակցությամբ ասեմ, որ, ամեն անգամ, երբ լսում եմ այս մասին, մի տեսակ անհարմարության զգացում եմ ունենում, զգացում, որն ունենում ես այն ժամանակ, երբ զգում ես, որ ՔԵԶ ՄԻ ՏԵՂ ԽԱԲՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ՈՐՏԵՂ: Այդպիսի զգացում ունենում եմ, օրինակ, աճպարարին դիտելիս: Նոր ի վերջո հասկացա, թե խնդիրն ինչումն է: Եվ ուրեմն.
Հարգելի իշխանավորներ, բան չունեմ ասելու, կիրառեք այդ ունիկալ արդարացումը երբ ուզում եք, բայց ԿԼԻՆԻ՞ նախապես մեզ մի ցուցակ տաք, որում կնշեք նախկինների թույլ տված մեղքերի պատճառով ձեր անհաջողությունների լրիվ, ապագայում սպասվելիք ողջ ցանկը, որ… այդ հարցով մենք ձեզնից այլևս ուղղակի ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆԱՆՔ:
Ցուցակը հրապարակեք, խնդրում եմ, այդպես ազնիվ կլինի՝ ասեք, ահա, սա, սա, ու սա, սրանք նախկիններին են արել, սրա հարցով նախկիններն են մեղավոր և մենք այդ հարցով ոչինչ անել չենք կարող, մեզնից ոչինչ չպահանջեք: Հավատացնում եմ, այդպես ավելի ճիշտ կլինի, ավելի հանգիստ, մենք մեզ համար աջ քաշած կապրենք, ձեզնից ոչ ինչ որ բան կսպասենք, ոչ էլ հետո արդարացումը կլսենք, թե բա… ՆԱԽԿԻՆՆԵՐԸ:
Խնդրում եմ, ուղղակի հրապարակեք այդ ցուցակը, դրանից հետո և մենք հանգիստ կապրենք, և դուք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher.hakobyan.777/posts/4009760545725462