
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում վաղը էլեկտրաշչակ է փորձարկվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 5-ին` ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայցում է բնակիչների ներողամտությունը և խնդրում չանհանգստանալ։