Երկրի հակառակ կողմը. Հոգեբանի վերլուծություն
Advertisement 1000 x 90

Երկրի հակառակ կողմը. Հոգեբանի վերլուծություն

Մաս 2

Ցանկացած գրող ենթադրում է, որ իր գրածով որևէ օգուտ է տալիս հասարակությանը՝ գիտելիք, ինֆորմացիա է փոխանցում, արժեքներ է սովորեցնում, գաղափարախոսություն է փոխում, ունակություններով է զինում, մի խոսքով՝ ինչ-որ կերպ խթանում է մարդու, հասարակության կամ երկրի զարգացմանը. իհարկե, եթե դրանք այնպիսի գրքեր չեն, որոնք միտումնավոր ուղղված են մարդկության վրա բացասական ազդեցություն թողնելուն:

Իսկ ի՞նչ է տալիս «Երկրի հակառակ կողմը» գիրքը ընթերցողին:

Գրքի մասին նման մեկնաբանություններ կան (մեջբերումները քաղված են կայքերից՝ առանց փոփոխությունների).

Tatevik

ՀՀ վարչապետ Փաշինյանի հայացքները ու տեսլականը հասկանալու լավագույն միջոցը այս գիրքը կարդալն է

Artashes Mkrtchyan

լավներ ,,,,,,,,

վաղուց էս կարգի հուզական վիճակ չէի ապրէլ , ու սա հաստատ կարոտը չի, այլ լավ մտքի ու մաքուր հոքու շարադրանք : շնորհակալ էմ Նիկոլ Փաշինյան

Parandzem Ghazaryan

Հրաշալի գիրք է

Edik Mkoyan

Սկիզբը զուրկ է ոճից։ Ճանաչում ես 2008 թվականի Փաշինյանին ներսից, երևում է, որ ազնիվ մղումներով մարդ է։ Վերջում սկսում է նշմարվել հստակ ոճ, ոչ սակայն բարձրաճաշակ։ Ակնհայտ է, թր Փաշինյանը որպես գրող կարող է աճել։ Փաշինյանին չի հաջողվել կրկնել Ֆոլկների ու Դոստոյեվսկու հաջողությունները սեքսի մասին գրելիս, սա նշում եմ քանզի նա դա անում է հաճախ ու հիմնականում անտեղի։

Varduhi Hovhannisyan

Ահավոր անկեղծություն զգացի, հավեսով եմ կարդացել, բայց կուզենայի շուտ կարդացած լինել ավելի ռեալ գնահատելու համար))

Արդյո՞ք այս կարծիքները կիսում են բոլոր ընթերցողները:

Եթե որևէ հայ՝ Հայաստանում, փողոցում, հայհոյանք կամ անվայել արտահայտություններ է լսում, բնականաբար, հայհոյողին կարգի է հրավիրում՝ ասելով, որ վայել չէ հային: Երբեմն ավելացնում է, որ հասարակական վայրում է գտնվում կամ՝ կողքից կանայք են անցնում, որ ավելի զգոնացնի: Որքա՜ն վեճեր ու կռիվներ են եղել այդ թեմայով:

Ընթերցո՛ղ, եթե Դուք կին եք, ի՞նչ եք մտածում հայհոյողների մասին, ինչպե՞ս կվերաբերվեիք այն մարդուն, ով Ձեր ներկայությամբ անվայել արտահայտություններ աներ, եթե անգամ դա անձամբ Ձեզ հասցեագրված չլիներ:

Իսկ եթե ընթերցողը տղամարդ է, ով ժամանակ առ ժամանակ նման արտահայտություններ է անում (տղամարդիկ կան, որ չեն անում, բայց երբեմն էլ կանայք են անում), թող հիշի, թե ի՞նչ միջավայրում է արտահայտվում: Իհարկե, կան մարդիկ, որ կարող են իրենց թույլ տալ հայհոյել սեփական կանանց, երեխաների, ծնողների, ընկերների, գործընկերների, անգամ օտարների մոտ, բայց ոչ երբեք նրանց ներկայությամբ, որոնց իրապես հարգում են:

Կան երկրներ, որոնցում հայհոյանքը հասարակության կողմից չի դատապարտվում, բայց չեմ կարծում, թե այդ երկրներում հանդուրժեն, որ իրենց քաղաքական գործիչը, հատկապես՝ երկրի ղեկավարը, հայհոյեր հանրայնորեն:

Իսկ ի՞նչ տարբերություն՝ Դուք լսում եք այս հայհոյանքը, թե՞ կարդում:

Սրանք գրքից են քաղված.

«Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին։ Գիրք է գրել, ես քո բերանը… » (էջ 19)։

«-Ասեմ, ախպերս, պարզ ասեմ։ Դու գիտե՞ս՝ նա մեզ ինչու տանել չի կարողանում. որովհետև մենք նրան չենք շինել։ Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը վերջապես առաջին անգամ կպրծնի իր չշինված կյանքում։ Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից և գիտի, որ միայն սերբական առնականությունը կարող է իրեն ստիպել դոշակը ճանկռել» (էջ 19)։

«Էդ դատախազ քածը հուսախաբ եղավ, բայց չհուսահատվեց և հիմա ուզում է մեզ քարշ տալ Հաագայի հարմարավետ խցերը, որ սրտի ուզածի չափ քշի։ Կերել ես, քո ծնողը…» (էջ 19):

«- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը… » (էջ 45):

«Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը…» (էջ 129):

«-Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…» (էջ 132):

«ինչպես էր Ռայմոնը վերաբերվելու իր ընկերոջ, հանրահայտ բոզարածի» (էջ 203):

«-Հե՜յ, գրինգոնե՛ր, քամակս պաչեք:» (էջ 209):

«-Գյոթ ըլնեմ, ապե:» (էջ 239):

«-Ապե , էս երկիր չի, ստեղ սաղ իրար շինըմ են, ոչ ներում կա, ոչ բեկում:» (էջ 244):

«Վըրեն, թե չեն բազմանում էդ անասուն ռոբոտները:» (էջ 260):

«-Ախ, էս ի՞նչ խմել խմեցինք, բոոո՜զը…» (էջ 276):

«Եկվորին շինել ե՞՛ս:» (էջ 294):

«Արա, ա՛յ լակոտներ, դուք լրիվ գ… ե՞ք, 25 մանեթով պ… են քու…, էն էլ հինգ հոգով,- աճուկներն իրար սեղմած՝ գոռգոռում էր նա:» (էջ 296)։

«Դա քեզ թվում է՝ ես էդ հաստավիզ յիբյոմատի հարցերը դեռ կլուծեմ, իսկ բաժնի պետն ինձնից ներողություն խնդրեց» (էջ 304):

«Նա իրականում քեզ արգելել է հասկանալ այս իրականությունը և ամեն ինչ արել է, որ քեզ թվա, թե քո դժբախտությունը յիբյոմատն է:» (էջ 305):

«Իսկ այս պահին ինչ-որ տեղ ինչ-որ յիբյոբատ ջարդում է ինչ-որ մեկի ատամները» (էջ 308)

«-Չէ, իսկապես, որտե՞ղ ես սովորել էդպես ախույիծելնի ճառեր ասել, բլյածյ,- նեղսրտած հարցրեց Պավելը:» (էջ 308):

«Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետևում: Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքնս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի: » (էջ 338):

«Դե եկե՛ք, դե եկեք՝ բոզի վաստակներ…» (էջ 340):

Կասե՞ք, որ սա գրական նոր ժանր է:

Իսկ ես կասեմ, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական նորմերի գռեհիկ անտեսում է:

Շարունակեմ գրքից մեջբերել արդեն համաշխարհային մասշտաբի հայհոյանքներ.

«- Միևնույն է, ամերիկացիք գանդոն են։ Եվրոպացիք էլ, – դառնացած ասաց Մարկոն։

– Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես:» (էջ 21):

«-Վայ կոխեմ քո Եվրոպան,- Եվրոպայի անունը լսելով՝ վրա պրծավ Մարկոն, – ինչու՞ չես մաքրվում էդ գ-անոցից:» (էջ 129)։

«-Դու ի՞նչ է, միամի՞տ ես. Գորիլլան Կոսովոյում վարչապետ էր: Ու քանի որ բոզ գրինգոններն ու եվրոպիդըռները որոշել էին Կոսովոյին անկախություն տալ, մտածեցին, որ լավ չի լինի անկախություն տալ տեռորիստ վարչապետ ունեցողներին:» (էջ 130)

«-Չնեղվես, բայց քեզ ասեմ, որ Ռուսաստանում ժամանակ գոյություն չունի, միջնադար, 20-րդ դար, 21-րդ դար՝ դրանք բոլորը սիքտիրչի բաներ են:» (էջ 285):

«-Կոխեմ ձեր Ամերիկան, կոխեմ ձեր Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների, կոխեմ ձեր Ռուսաստանը, կոխեմ ձեր ջհուդա-մասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն. ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել…» (էջ 291):

Եվ ի հավելումն հայհոյանքների՝ ավելացնեմ.

«Իսկ ովքեր են հիմա ղեկավարում Ֆրանսիան, ովքեր են ղեկավարում Եվրոպան: Ուշադիր նայեք նրանց դեմքերին, ուսումնասիրեք նրանց դեմքերի արտահայտությունը. իսկապես ծաղրանկարային պերսոնաժներ: Նրանք ամեն օր աշխատանքի են գնում կենցաղային տեխնիկա վաճառող մենեջերների նման. դուք նրանց աչքերի մեջ տեսնու՞մ եք առաքելության զգացողություն:

Դե հիմա պատկերացրեք՝ Շարլ դը Գոլ, Ուինսթոն Չերչիլ, Ֆրանսուա Միտերան, Մարգարետ Թետչեր, Հելմուտ Քոլ, Վացլավ Հավել, Լեխ Վալենսա…

Եվ՝ Նիկոլա Սարկոզի, Ժակ Շիրակ, Կաչինսի ախպերություն, Գերհարդ Շրյոդեր՝ գազավիկ տղա, Գորդոն Բրաուն՝ ունքերին, ունքերին: Բանը, ապերը՝ Սիլվիո Բեռլուսկոնին: Դե, ի՞նչ ասես Անգելա Մերկելին, դժբախտ աղջիկ ա, է՛լի: Բա Սապատերոն, Սապատերոն. ապեր, դու կարո՞ղ ա միստր Բինի հորոխպոր տղեն ես:

Եվ սրանց նոր Հարևանները՝ Ռոբն ու Սերժը…» (էջ 143):

Եթե հաշվի առնենք, որ գիրքը վերընթերցվել է ու տպագրության է հանձնվել վարչապետ դառնալուց հետո, ապա ի՞նչ կարել է անվանել միջազգային կառույցներին, պետություններին ու նրանց ղեկավարներին ուղղված անհարգալից արտահայտությունները՝ ծաղրա՞նք, մեծամտությու՞ն, քամահրա՞նք, անհեռատեսությու՞ն, դիտավորյալ անպատվությու՞ն:

Մի՞թե նա չէր մտածում, որ այս գիրքը կարդում և ուսմնասիրում են նաև այլ երկրներում:

Մի՞թե կոռեկտ են այդ արտահայտությունները:

Մի՞թե չէին ազդի մեր դիվանագիտական հարաբերությունների վրա:

Գիտակցու՞մ էր նա իր արածները:

Տեղեկացնեմ, որ ըստ DSM-ի («Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ») հոգեկան և վարքաբանական որոշ խանգարումներ ունեցող մարդը (F60-69), հատկապես հակասոցիալական, հիսթրիոնային, շիզոիդ անձնային խանգարմամբ մարդը, հաճախ հակված է նշանակություն չտալ սոցիալական նորմերին: Չի կարողանում փոխել իր վարքագծերը, հարմարվել տարբեր իրավիճակների, կշռադատել իր արածների հետևանքները:

Հատկապես հակասոցիալական (դիսոցիալական անձնային խանգարում, սոցիոպատիա) և հիսթրիոնային անձնային խանգարում ունեցողները անտեսում են հասարակական կանոնները, օրենքները, քանի որ նրանք շրջապատի մարդկանց հետ իրենց հարաբերությունները կառուցում են սեփական ցանկությունների բավարարման համար։ Նրանք կապվածություններ չեն ունենում, ուրիշի պահանջմուքները և ցանկությունները նրանց համար ոչ մի արժեք չունեն և գործում են՝ կողմնորոշվելով միայն սեփականի վրա։ Կարող են որոշ ժամանակ դրական տպավորություն թողնել, որպեսզի արդյունքում օգտագործեն իրենց շահի համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այսպիսի մարդիկ միանգամայն «հասկանում են» սոցիալական նորմերը, բայց անտեսում են դրանք։

(Շարունակելի)