Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.
«Իրավապաշտպանի քողի ներքո երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը օտար ու հավանաբար՝ թշնամական ֆինանսավորմամբ քանդուքարափ արած անձնավորությունը՝ Դանիել Իոաննիսյանը, ըստ երևույթին, պատվեր է ստացել նսեմացնելու «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ գործունեությունը։ Այդ առթիվ հայտարարում եմ՝
1) Իոաննիսյանի բերած «փաստարկները» ծիծաղելի են, քանի որ «Իրավական ուղին» հետևողականորեն բարձրաձայնել ու բարձրաձայնելու է փաշինյանական ռեժիմի ապօրինությունների մասին՝ քաղաքական ԲՈԼՈՐ ընդդիմախոսների նկատմամբ։ Այս առումով, ամենևին տարօրինակ չի կարող լինել որևէ ընդդիմադիր ուժի և նրա աջակիցների դրական վերաբերմունքը «Իրավական ուղու» հանդեպ։
2) Միևնույն ժամանակ, «Իրավական ուղին» տարբեր հարցերով իրավապաշտպանական աջակցություն է ցուցաբերել ու ցուցաբերում հարյուրավոր քաղաքացիների, որոնցից շատերի քաղաքական հայացքները մեզ անգամ հայտնի չեն։
3) Մեր ֆինանսավորման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է փաշինյանական պեկ-ին։ Մենք թե՛ ինքնաֆինանսավորվում ենք մասնավոր փաստաբանությամբ, և թե՛ ստանում մեր հայանպաստ գործունեությունը արժևորող անձանցից անհատական նվիրատվություններ, սակայն մեր նվիրատուների թվում Իոաննիսյանի մատնանշած անձինք բացակայում են։
4) Իոաննիսյանը, ջանասիրաբար աջակցելով իր պապական քաղաք Շուշին, ինչպես նաև Արցախի հարյուրավոր այլ բնակավայրեր թշնամուն դավաճանաբար հանձնած անձին, իրեն փաստացի դնում է «բարևազուրկների» նզովյալ շարքում։ Ով նրա հետ այսուհետ որևէ կերպ գործակցի կամ թեկուզ բարև տա, թող այլևս ինձ հետ խզի բոլոր կապերը»։
Իրավապաշտպանի քողի ներքո երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը օտար ու հավանաբար՝ թշնամական…
Опубликовано Ruben Melikyan Четверг, 4 февраля 2021 г.