«Դավաճանները սպանվում են, և ես կասկած չունեմ, որ Նիկոլի վերջը դա է լինելու». Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակ
Դավաճաններին «ահաբեկելու» և «վերացնելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող Հրաչ Ջաբրայանը «Ապագե» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակը։
Քրեական գործի մասին Yerkir.am-ին տված հարցազրույցում Ջաբրայանն ասել է. «Դավաճանները սպանվում են, և ես կասկած չունեմ, որ Նիկոլի վերջը դա է լինելու»: