«Պատկերացնում ե՞ք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Պատկերացնում ե՞ք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում». Սուրեն Սարգսյան

Պատկերացնում ե՞ք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:

Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:

Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:

Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990ականների փորձից, երբ՝ չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:

Պատկերացնում ե՞ք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական…

Опубликовано Suren Sargsyan Четверг, 4 февраля 2021 г.



Նման նյութեր