Այս քարտեզում մուգ կարմիրով պատկերված են Թուրքիային սահմանակից այն տարածքները, որոնք Թուրքիան պետք է ձգտի միացնել իրեն։
Այս քարտեզը նորություն չէ և նմանատիպ հարյուրավոր քարտեզներ են ներկայումս շրջանառվում Թուրքիայում, ամենատարբեր շրջանակներում։ Հենց այս մեկը Արցախյան պատերազմից ճիշտ մեկ ամիս առաջ տարածել էր Թուրքիայի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, Էրդողանի մտերիմներից Մեթին Քյուլունքը։
Հետաքրքիր է, որ մինչև բանը բանից չի անցնում, ոչ մեկ լուրջ չի մոտենում այս նկրտումներին։ Այս քարտեզից արդեն մասամբ իրականություն են Սիրիայի և Իրաքի հյուսիս նվաճումն ու փաստացի բռնակցումը Թուրքիային։
Ըստ քարտեզի՝ Թուրքիան սահմանակից է Ադրբեջանին, որովհետև Հայաստանը ևս պետք է նվաճվի և դադարի գոյություն ունենալ։
Գիտեմ, որ արդեն հոգնել եք այսպիսի վատ լուրեր կարդալուց, բայց իմ գործն է զգուշացնել, թե ինչ կլինի 5-15 տարում, եթե ՀՀ տգետ իշխանությունները մնան Հայաստանի ղեկին, արդյունքում մենք բացենք Մեղրիի միջանցքը, առանց որևէ նախապատրաստության հայ-թուրքական սահմանը և հայկական բանակը կրճատենք (այս ամենը պատրաստվում են անել մեր իշխանությունները։
***
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից
Այս քարտեզում մուգ կարմիրով պատկերված են Թուրքիային սահմանակից այն տարածքները, որոնք Թուրքիան պետք է ձգտի միացնել իրեն։…
Опубликовано Varuzhan Geghamyan Четверг, 4 февраля 2021 г.