Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.
«Պատկերացրեք մի պահ, որ Նիկոլը ոչ թե ՀՀ-ում է իշխանությունը զավթել, այլ, ասենք՝ Հայ առաքելական եկեղեցում, հետո վերջում ՀԱԵ-ն հասցրել է այն վիճակի, որ կանգնեցրել է բոլորին կա՛մ Ռուս ուղղափար եկեղեցու կա՛մ էլ Կաթոլիկ եկեղեցու մաս դառնալու հեռանկարի առջև…
Ու կսկսվեր․
- «1700 տարի էդ եկեղեցին թալանել են, բայց խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»։
- «Եկեղեցին շանս չուներ ինքնուրույն մնալու, նախկինները շատ լավ իմանալով՝ դա գցին մեր խեղճ Նիկոլի ջեբը»։
- «Nikol vehapar!!1»։
- «Էջմիածինը դժգույն ու դժբախտ քաղաք էր»։
- «Ձեզ եմ հարցնում. Հնդկաստանի այդ եկեղեցիները հայկակա՞ն էիր։ Բա որ հայկական էին, ինչի՞ շաբաթներով մի հայ չէր մտնում, մի մոմ վառում։ Ո՞վ կասի, որ այդ կարգավիճակում դրանք հնդկական եկեղեցիներ չէին»։
- «Լկտի սուտ է, թե մենք հանձնում ենք Սանահինը, մի՛ հավատացեք սոցիալական ցանցերում տարածվող կեղծ լուրերին։ Ընդամենը GPS-ով ճշտումներ ենք անում վրաց վանականների հետ»
- «Բա ինչ, ուզում եք Պետրոս Գետադարձը վերադառնա՞»։
Եւ այլն…»:
Պատկերացրեք մի պահ, որ Նիկոլը ոչ թե ՀՀ-ում է իշխանությունը զավթել, այլ, ասենք՝ Հայ առաքելական եկեղեցում, հետո վերջում…
Опубликовано Կարեն Վրթանեսյան Пятница, 5 февраля 2021 г.