Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի՞սկ Իլհամը կմնար հային պատկանող հյուրանոցում
Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածի այցը Ալմաթի և այնտեղ թուրք գործարարին պատկանող Rixos Almaty-ում հանգրվանելը մեկնաբանվեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից, ինչպես նաև շարունակում է քննարկվել համացանցում…
Ինչպես և սպասվում էր, վերը նշված վարչությունը մանիպուլյատիվ և լղոզված պատասխանններ է տվել…
Ըստ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել և բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը…
Սկսենք նրանից, որ որևէ մեկը չի էլ հարցականի տակ դնում, թե ղազախական կողմը որտեղ է պլանավորել անցկացնել միջոցառումը… Դա իր իրավունքն է…
Ինչ վերաբերվում է այդ հյուրանոցում մնալուն, ապա այցից առաջ հայկական կողմը տեղյակ է եղել, որ մնալու է թուրքին պատկանող հյուրանոցում և չի առարկել՝ համաձայնելով մնալ այդ հրուրանոցում… Համոզված եմ, եթե առարկեր, ապա շատ արագ այդ հարցը կկարգավորվեր…
Իսկ հիմա հարց՝ «Ադրբեջանի բռնապետ Իլհամը կհամաձայնե՞ր մնալ հային պատկանող հյուրանոցում»… Պատասխանը շատ պարզ է… Ո՛չ, չէր համաձայնի…
Ինչ վերաբերվում է հյուրանոցում մնալու ծախսերին, ապա վերը նշված վարչությունը լղոզված պատասխան է տվել և չի մատնանշել, թե պատվիրակությունը որքան անդամ է ունեցել և որքանն է համարվել «հիմնական կազմ», որի ծախսերը հոգացել է հյուրընկալող կողմը… Ըստ լուրերի, դավաճան Նիկոլին միայնն 50 թիկնապահ է ուղեկցել…
Ամեն դեպքում հայկական պատվիրակությունը բավական կլորիկ գումար է թողել Rixos Almaty-իի թուրք սեփականատիրողջը, երբ 2021 թ-ի հունվարի 1-ից 6 ամսով ՀՀ իշխանությունները արգելել են թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան…»:
Ի՞սկ Իլհամը կմնար հային պատկանող հյուրանոցում
Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածի այցը Ալմաթի և այնտեղ թուրք…
Опубликовано Gagik Hambaryan Пятница, 5 февраля 2021 г.