Երկրաշարժից Գեղարքունիքում վնասվել են բնակելի շինություններ, դպրոցներ, խանութներ. մարզպետ
Advertisement 1000 x 90

Երկրաշարժից Գեղարքունիքում վնասվել են բնակելի շինություններ, դպրոցներ, խանութներ. մարզպետ

Գեղարքունիքի մարզում երեկ` փետրվարի 6–ին, ժամը 19։36–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի շինություններ, գործող դպրոցներ, խանութներ, ավտոտնակներ, անասնագոմեր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով`վաղ առավոտից մարզպետարանի աշխատակիցները, ԱԻՆ աշխատակիցները, համայնքապետները աշխատանքներ են տանում երկրաշարժի հետևանքով առաջացած վնասներն արձանագրելու ուղղությամբ։

«Մենք առաջնահերթ պետք է գործող դպրոցներին ուշադրություն դարձնենք, որովհետև դրանք հիմնականում հին շենքեր են և պատերի վրա ճաքեր են առաջացել։ Հաշվի ենք առնում, որ երեխաներն այնտեղ երկուշաբթի պետք է դասապրոցեսին մասնակցեն»,–ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ համայնք առ համայնք արձանագրվելու է քաղաքացիների կրած վնասը։ Ինչ վերաբերվում է վնասների փոխհատուցմանը` այդ մաին խոսելըդե վաղէ։

«Հատուկ հանձնաժողովը վնասի գնահատում կիրականացնի, այնուհետև կուղարկեն մարզպետարան, համապատասխան թղթերը մենք էլ կուղարկենք կառավարություն, որտեղ էլ կնշենք, թե որ համայնքն ինչ վնասներ է կրել և հանձնաժողովն ինչ է արձանագրել, որից հետո արդեն կառավարությունում կքննարկեն, թե ինչ պետք է արվի»,–ասաց նա։

Հիշեցնենք`երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր հոսանքի մատակարարումը։

armeniasputnik.am