Արագացրերք մազերի, հոնքերի և թարթիչների աճը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արագացրերք մազերի, հոնքերի և թարթիչների աճը

Կոսմետիկ միջոցների հաճախակի օգտագործումը բացասաբար է ազդում մազերի և հոնքերի աճի վրա, իսկ գեղեցիկ և երկար վարսեր ցանկանում են ունենալ բոլորը:

Ձեզ ենք առաջարկում մի պարզ միջոց, որը կարագացնի մազերի աճը:

Բաղադրություն

20 մլ գերչակի յուղ

15 մլ ավոկադոյի յուղ

5 մլ կոկոսի յուղ

2

Կոկոսի յուղը հալեցրեք ջրի գոլորշու վրա: Ապա 50 մլ-անոց տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները:

3

Ստացված խառնուրդը քնելուց առաջ քսեք թարթիչներին: Այս խառնուրդն ամրապնդում է մազարմատները:

4

Հոնքերը հաստացնելու համար հոնքերի մոտ մաշկին քսեք այս խառնուրդից:

5

Իսկ մազերի համար՝ մազերը լվանալուց 20-30 րոպե առաջ խառնուրդը քսեք մազերին:

6

Մազերը փայլ կստանան, էլաստիկ և փափուկ կդառնան:

Շաբաթական 1-2 անգամ խառնուրդը քսեք մազերին, թողեք մնա 30 րոպե:

Հենց այսպես, այս բուժիչ խառնուրդը լավացնում է մազերի աճն ու որակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը