«Կապիտուլյացիայից 3 ամիս անց, երբ թվում էր՝ հանձնելու էլ ոչինչ չկա, թշնամին շարունակում է զավթել Սյունիքի բարձունքները, սյունեցին միայնակ է ադրբեջանցի զինվորականների ու նրանց GPS-ի դեմ». Միքայել Մինասյան
Advertisement 1000 x 90

«Կապիտուլյացիայից 3 ամիս անց, երբ թվում էր՝ հանձնելու էլ ոչինչ չկա, թշնամին շարունակում է զավթել Սյունիքի բարձունքները, սյունեցին միայնակ է ադրբեջանցի զինվորականների ու նրանց GPS-ի դեմ». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը: Եվ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մեջ տապակվողի» հոգեբանությամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժվածքը շարունակում է հայրենիք նվիրել թուրքին:

Կապիտուլյացիայից երեք ամիս անց, երբ թվում էր, թե հանձնելու էլ ոչինչ չկա, թշնամին շարունակում է անարգել զավթել Սյունիքի բարձունքները, իսկ սյունեցին կրկին միայնակ է ադրբեջանցի զինվորականների ու նրանց GPS-ի դեմ:

Երեկ հերթը Ներքին Խնձորեսկինն էր, բա վա՞ղը:

Իսկ Արցախի մասին խոսելն անգամ ավելորդ է. այն դե ֆակտո չկա: Երբեմնի ազատ Արցախն այլևս ռուս և թուրք զինծառայողների վերահսկողության գոտի է: Մնացածը լիրիկա է:

Առաջարկում եմ ազնիվ պատասխանել հարցին՝ գիտե՞ք որևէ այլ երկիր, որի կապիտուլյանտ վարչապետը 5000 զոհից, հազարավոր վիրավորներից ու գերիներից, ստից ու դավաճանությունից ամիսներ անց դեռ փորձում է կենդանության նշաններ ցույց տալ՝ այդ ճանապարհին «խոշոր ձեռքբերում» ներկայացնելով պետական պարտքի հերթական շեշտակի ավելացումը կամ փողոցային շոուներ է բեմադրում նախ՝ ինքն իրեն, ապա տգետների իր խմբակին համոզելու, թե «ժողովրդական աջակցություն ունի»:

Գիտե՞ք կապիտուլյացիայի ենթարկված որևէ այլ երկրի պաշտպանության նախարարի, որը կոծկում է թշնամու ոտնձգությունները՝ հայտարարելով, թե «սահմանային միջադեպեր չկան» այն դեպքում, երբ թշնամու՝ Կապան մտնելը ռուս սահմանապահներն են կասեցրել, կամ փախնում է գերիների մասին հարցից՝ փոխանակ առիթն օգտագործի խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:

Գիտե՞ք որևէ այլ երկրի օլիգարխի կամ իրենց քաղաքական գործիչ հորջորջողների, որոնք երկու կոպեկի համար արժանապտվության վերջին փշրանքները ոտնատակ տալով՝ աջակցում են հայրենիք հանձնած դավաճանին, հույսով, որ վաղը մի երկու մանդատ են փախցնելու:

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ Աբաջյանի կեղծ պապին բեմ բարձրացնելով իշխանություն զավթած սրբապիղծ վիժվածքները վիրտուալ ֆեյքերի դեմ պայքար են սկսում, իսկ «օդում կախված լուրերով» մարդկանց պախարակող, քաղաքական հակառակորդի մասին սեփական թերթում ավելի քան 40 տարվա վաղեմության զզվելի կոմպրոմատ հրապարակող շանտաժիստը մամուլի որակից կամ լրագրողների վարքից է դժգոհում:

Սա տեղի է ունենում այսօր՝ ի հեճուկս երկիրը կլանած աղետի ու ողբերգության:

Իսկ զուգահեռ իրականությունում անհետ կորած տղաների ծնողները, ստից ու անտարբերությունից հուսահատված, հրամանատար են ծեծում, ՊՆ-ի պատերի տակ անտերության մատնված լուրի են սպասում, իսկ որբացած երեխաները հայրերի լուսանկարները գրկած են քնում: Եվ այս աղետը վերջ չունի: Չի ունենալու, քանի դեռ երկիրը թուրքի հարճերի ձեռքում է:

Ճակատագրի հեգնանքով ժողովրդին անտերության մատնածն ու թշնամու հետ դեմ առ դեմ թողածը «ժողովրդի իշխանություն» կոչվածն է, ոչ թե «ատելի նախկինները», որոնք նախընտրում էին ոչ թե մոլորեցնել, այլ առաջնորդնել, ոչ թե պոպուլիստական խոստումներ տալ, այլ անվտանգ կյանք ապահովել:

Իսկ գիտե՞ք ինչ կաներ նորմալ իշխանությունը. նախ՝ թույլ չէր տա աղետն այս մասշտաբների հասներ, ապա ամեն սանտիմետր հողի ու ամեն մի կյանքի համար կռիվ կտար, միջազգային կազմակերպությունների դռները կկոտրեր, օտարերկրյա դիվանագետներին ու դաշնակիցներին հանգիստ չէր տա:

Իսկ ի՞նչ են անում սրանք. լկտիաբար հայտարարում են, թե պետք է մոռանալ՝ ում հողն է, ով է սկսել պատերազմը, որովհետև սրանց համար Հայաստանի թշնամին ու պրոբլեմը թուրքը չէ, ընդդիմությունն է: Սրանք պատրաստ են հանուն սեփական աթոռի զիջել ամեն ինչ, որովհետև չունեն ո՛չ անցյալ, ո՛չ արժանապատվություն, իսկ աթոռը կորցնելուց հետո չեն ունենալու նաև ապագա:

Ընդդիմությունն էլ իր հերթին ստագնացիայի մեջ է՝ մի կողմից ժողովրդի այս աստիճան անտարբերությունից, մյուս կողմից՝ իշխանություն կոչվածի լկտիությունից ու դավաճանությունից: Եվ եթե համահայկական այս շոկը ժամանակին հաղթահարվեր, հիմա Սյունիքը վտանգված, իսկ թշնամին Կապանի գլխին չէր լինի»:

Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը: Եվ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական…

Опубликовано Mikayel Minasyan Воскресенье, 7 февраля 2021 г.



Նման նյութեր