Ի՞նչ իրավունք ունի իմ, մյուս քաղաքացիների մուծած հարկերի հաշվին ապրող, բարձրաստիճան պաշտոնյան հարկատուներին զրկել իր պաշտոնական էջից վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքից». Աիդա Ստեփանյան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ իրավունք ունի իմ, մյուս քաղաքացիների մուծած հարկերի հաշվին ապրող, բարձրաստիճան պաշտոնյան հարկատուներին զրկել իր պաշտոնական էջից վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքից». Աիդա Ստեփանյան

«Աիդա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուսապարկ Ալեն Սիմոնյանի պաշտոնական էջն ինձ արգելափակել է:

Հասկանում եք՝ ի՞նչ փոքրոգիներ են Հայաստանը ղեկավարում: Բազմիցս եմ քննադատել և դավաճանության համար մեղադրել, սակայն գրառումներիս մեջ երբեք վիրավորանք, հայհոյանք կամ զրպարտություն չի եղել:

Ի՞նչ իրավունք ունի իմ, մյուս քաղաքացիների մուծած հարկերի հաշվին ապրող, առատորեն և չհիմնավորված պարգևավճարներ ստացող բարձրաստիճան պաշտոնյան հարկատուներին զրկել իր պաշտոնական էջից վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքից, իր կողմից հնչեցրած «պաշտոնական» հաղորդագրություններին ծանոթանալու և դրանց արձագանքելու իրավունքից: Զավեշտն այն է, որ կոնկրետ այս ուսապարկի էջին կամ էջում որևէ բան չեմ գրել, այլ անդրադարձել եմ միայն իմ էջում:

Այս արատավոր երևույթը՝ հարկատուներին սոցիալական ցանցերում պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկատվությունից զրկելը, առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում. բազմիցս եմ հանդիպել, որ իրական օգտահաշիվների տերերը բողոքում են սրանից։

Հ.Գ Մոտ ժամանակներս ավելի հանգամանալից կանդրադառնամ այս խնդրին, քանի որ այն խոսքի ազատության իրավունքի կոպիտ խախտում է»:

Ուսապարկ Ալեն Սիմոնյանի պաշտոնական էջն ինձ արգելափակել է

Հասկանում եք՝ ի՞նչ փոքրոգիներ են Հայաստանը ղեկավարում: Բազմիցս…

Опубликовано Aida Stepanyan Воскресенье, 7 февраля 2021 г.



Նման նյութեր