Նիկոլն այս անգամ ևս խաբեց ժողովրդին. Երվանդ Վարոսյան
Advertisement 1000 x 90

Նիկոլն այս անգամ ևս խաբեց ժողովրդին. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլն, ինչպես միշտ, այս անգամ ևս խաբեց ժողովրդին։

Հայտարարեց այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, սակայն այսօր հրաժարվեց իր խոսքերից։

Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի հետ մրցելու միտքը սարսափելի է նրա համար։ Բայց ավելի սարսափելի պիտի լինի այն, ինչ սպասվում է հայրենիքը կործանած, սուտասան, ապիկար ղեկավարին` մանևրի բոլոր հնարավորությունները փակելուց հետո։

Հ.Գ. Հիշեք` Նիկոլն ընտրություններ չի անցկացնելու այնքան ժամանակ, քանի ունի չանցկացնելու հնարավորություն, չի անցկացնելու ոչ 2023, 2024… 2050 թվականներին… Թեպետ այդ ժամանակ էլ ինչ ընտրություններ, այդ ժամանակ Հայաստան չի լինելու։

Այնպես որ, ամեն ինչ հստակ է` կամ նա չի լինելու Հայաստանի ղեկավարը, կամ չի լինելու Հայաստանը»։



Նման նյութեր