«Միրզոյան Կարենի պատմությունը մեծ արձագանք գտավ». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Միրզոյան Կարենի պատմությունը մեծ արձագանք գտավ». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Միրզոյան Կարենի պատմությունը մեծ արձագանք գտավ ու հրապարակելուց հետո տարբեր մարդիկ ինձ գրում և հարցնում են այդ հրամանատարների անունները (պարզվեց նրանք երկուսն են եղել)։ Տարբեր խմբերի մեկնաբանություններում մի մասը կարծում էր, որ սուտ է պատմությունը, քանի որ անուն չկա (վստահաբար ինձ չեն ճանաչում), մյուս մասն էլ ցանկանում էր, որ մարդիկ անուններով իմանան վախկոտներին։

Հրամանատարների անունները ես հրապարակել էի բուն նյութի մեկնաբանություններում, բայց առանձին գրառմամբ էլ որոշեցի հիշատակել. «Ցոր» զորամասի հրամանատար Արտյոմ Առաքելյան և դասակի հրամանատար Հայկ Գևորգյան։ Անմեղության կանխավարկածը պահպանելով կասեմ, որ մեղքը դեռ ապացուցված չէ, բայց քրեական գործեր հարուցվել են։

Այսօր ինձ գրեց նաև Կարենենց խմբից մինչ օրս անհետ կորած համարվող Հակոբի մայրը, ու տեղեկացրեց, որ այդ դասակի հրամանատարը մինչ օրս շարունակում է ծառայությունը…

Ի դեպ, մինչ պատերազմը «Ցորի» հրամանատարը եղել ա Սեյրան Օհանյանի որդին, բայց պատերազմի ժամանակ նրան փոխարինել են Արտյոմ Առաքելյանով…»:

Միրզոյան Կարենի պատմությունը մեծ արձագանք գտավ ու հրապարակելուց հետո տարբեր մարդիկ ինձ գրում և հարցնում են այդ…

Опубликовано Aram Gevorgyan Воскресенье, 7 февраля 2021 г.



Նման նյութեր