Դատավոր Դավիթ Բալայանն արդարացրեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով մեղադրվող 2 բժշկուհիներին. tert.am
Advertisement 1000 x 90

Դատավոր Դավիթ Բալայանն արդարացրեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով մեղադրվող 2 բժշկուհիներին. tert.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը 2015թ. հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ում ծննդաբերած, ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ու մահացած ծննդկան Մերի Մարգարյանի  և նրա մահացած նորածնի գործով ամբաստանյալներ մանկաբարձ Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին արդարացնելու դատավճիռ կայացրեց:

Դատավճիռը հրապարակվեց այսօր:

«Շուշանիկ Բախշյանի ու Անի Բաբելյանի նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ և արդարացնել հանցակազմի բացակայության հիմքով։ Վերացնել Շուշանիկ Բախշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը, Անի Բաբելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել։ Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում՝ հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում»,-հայտարարեց դատավոր Բալայանը։

tert.am