Հրանտ Խալաթյանի ֆեյսբուքյան էջից.
«Որոշ հայտնի շրջանակների կողմից, շրջանառության մեջ դրվեց մի կեղծ թեզ, իբր Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը լեգիտիմացնում է նիկոլի իշխանությունը:
Մի կողմ թողնելով այն իրողությունը, որ հանձինս երկրորդ նախագահի, նիկոլն ամենամեծ վտանգն էր իր համար տեսնում և միայն նրան կալանավորելու հրաման տվեց, կար նաև մեկ այլ իրողություն, այնքան պարզ, որը չտեսնելու համար առնվազն նիկոլից ավելի նիկոլ էր պետք լինել: Դա այն իրողությունն էր, որ Քոչարյանը որևէ կերպ չէր կարող լեգիտիմացնել ազգի տականքին:
Արդյունքում ստացանք մեկ այլ իրողություն, որն անգամ մենք շատերս չէինք նկատել: Կոնկրետ ես, ազնվորեն ասել էի՝ ես չեմ հասկանում արտահերթին մասնակցելու իմաստը, քանի որ ուզում եմ նիկոլին տեսնել պատժված ու հենց հիմա, բայց ես գիտակցում եմ նաև, որ նախագահը շատ ավելին է հասկանում ու տեսնում, քան ես, ուստի ինձ մնում է միայն՝ կատարել նախագահի հանձնարարականները: Բայց այսօր արդեն, ակնհայտ է դառնում, որ նախագահը ոչ միայն չէր լեգիտիմացնում նիկոլին, այլ նաև, նրան փչացնելու գործընթաց էր սկսել, ինչը և արվեց ամենայն ճշգրտությամբ:
Հ.Գ. Մի տխուր լուր էլ ունեմ էդ մասսայի համար, ովքեր նիկոլին թողած, նախագահի դեմ են պայքարում` բոլոր թույլատրելի և ոչ թույլատրելի մեթոդներով: Տղաներ և աղջիկներ, նիկոլից ավելի նիկոլ դառնալու ձեր բոլոր փորձերն ապարդյուն են, իսկ պատիժ լինելու է, չկասկածեք, միգուցե՝ ավելի խիստ, քան հենց նիկոլի համար է նախատեսված…
Լավ էղեք հորս արև, բայց մի քիչ էլ զգույշ»:
Որոշ հայտնի շրջանակների կողմից, շրջանառության մեջ դրվեց մի կեղծ թեզ, իբր Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու…
Опубликовано Հրանտ Խալաթյան Воскресенье, 7 февраля 2021 г.