«Մենք». Սոֆի Դեւոյանի լուսանկարը սիրելիի հետ
Advertisement 1000 x 90

«Մենք». Սոֆի Դեւոյանի լուսանկարը սիրելիի հետ

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն ընտրյալ ունի, որի հետ վերջին շրջանում մի քանի լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրերում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ «Մենք»,- հրապարակումը մակագրել է Սոֆին՝ նշելով, որ մտածում է Stories բաժնում ներկայացնել իրենց պատմությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրում Սոֆին կրում էր ճերմակ հանդերձանք։ Նրա ալիքավոր վարսերը կիսով չափ հավաքված էին․ նախապատվությունը տվել էր նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացնում էր գլխազարդը։ Հրապարակմանը կից Սոֆին գրել էր․ «Հպարտ եմ, որ հայ եմ»։ Իսկ հետեւորդները հիացական մեկնաբանություններ էին կատարել․ «Գեղեցկուհի հայուհի»։