Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.
«Կովիդ-19-ի դեմ այսօրվա ամենախոստումնալից պատվաստանյութերը, այդ թվում՝ ռուսական Սպուտնիկ-V-ն ու անգլո-շվեդական AZD1222-ը բիոինժեներիայի արգասիք են։ Էն սարսափելի, բոբո բառ կա է մի հատ – ԳՄՕ, այ դրանից են։
Ինչ են արել գիտնականները։ Նրանք վերցրել են մեկ այլ վիրուս՝ մարդու ադենովիրուս։ Այդ վիրուսները շատ լավ ուսումնասիրված են, ավելին՝ «սեզոնային գրիպի» մի զգալի մասի պատասխանատուն իրականում հենց սրանք են, ոչ թե գրիպի վիրուսը։
Այդ վիրուսը «վնասազերծում են», ապա դրա գենոմում ավելացնում են Կովիդ-19-ի S-սպիտակուցը կոդավորող գեն (այսինքն՝ խմբագրում են վիրուսի գենոմը)։ Այլ բառերով ասած՝ վիրուսը սկսում է արտադրել Կովիդ-19-ի S-սպիտակուց։ Հետո այդ վիրուսը ներարկում են մարդուն։ Արդյունքում մարդու իմունային համակարգը ծանոթանում է Կովիդ-19-ի S-սպիտակուցի հետ ու հաջորդ անգամ դրան բախվելուց պատրաստ է լինում արդյունավետ պայքարել։
Կան համանման կամ հենց նույն տեխնոլոգիայով արտադրվող այլ պատվաստանյութեր էլ։ Իսկ օրինակ՝ Չինաստանում այդպիսի տեխնոլոգիայով քաղցկեղ բուժելու փորձեր են արվում (մոդիֆիկացված վիրուսով փորձում են իմունային համակարգին սովորեցնել ոչնչացնել քաղցկեղի բջիջները)։
Միլիոն անգամ ասել եմ, որ բիոտեխնոլոգիաները 21-րդ դարի ֆիզիկան են, այսինքն՝ ով դրանք ունեցավ, նա կլինի առողջ, կուշտ ու հարուստ։
Չնայած՝ կոնկրետ վիրուսային վեկտորներով բուժման մեթոդը տենց 70-ականների բժշկության ամոթալի էջից ա, բայց ինչևէմ են։
Կովիդ-19-ի դեմ այսօրվա ամենախոստումնալից պատվաստանյութերը, այդ թվում՝ ռուսական Սպուտնիկ-V-ն ու անգլո-շվեդական AZD1222-ը…
Опубликовано Վահագն Մխոյան Понедельник, 8 февраля 2021 г.