«Քայլիստ Բաբկենն անկեղծացավ՝ պարտք են վերցնում թոշակ ու աշխատավարձ տալու համար». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Քայլիստ Բաբկենն անկեղծացավ՝ պարտք են վերցնում թոշակ ու աշխատավարձ տալու համար». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«ԱԺ֊ում դավաճան Նիկոլին սպասարկող քայլիստ Բաբկեն Թունյանն անկեղծացել և բացահայտել է, որ եթե Հայաստանը պարտքեր չվերցնի չի կարողանա վճարել թոշակներն ու աշխատավարձերը…Դե Բաբկենը «մոռացել» էր նշել նաև իրենց վճարվող պարգևավճարները…

Սա աղետ է… Ոչ մի նորմալ երկիր թոշակ ու սշխատավարձ վճարելու համար պարտք վերցնելով չի կարող երկար ապրել…

Պարտք կամ վարկ վերցնում են զարգացման տարբեր ծրագրեր իրականացնելու համար, այլ ոչ թե թոշակ ու աշխատավարձ վճարելու համար…

Ու սրանք այս մեթոդներով՝ պարտք վերցնելով, երկիր են ղեկավարում, արհամարած ունենալով, թե հաջորդ սերունդներն ինչպես են այդ պարտքերը վճարելու…

Վերջին պարտքը՝ 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր թողարկելով Նիկոլը «վերցրեց» հունվարի վերջին՝ իշխանության գալուց ի վեր Հայաստանի պարտքն ավելացնելով ևս 2 միլիարդ դոլարով…

Դավաճան Նիկոլը տարեկան կտրվածքով մոտ 670 միլիոն դոլարի պարտք է վերցնում… Համեմատելու համար ասեմ, որ Տեր֊Պետրոսյանի ճամանակ այն կազմել է 100 միլիոն դոլար, Քոչարյանի օրոք՝125 միլիոն դոլար, իսկ Սարգսյանի՝ 490 միլիոն դոլար…

Կապիտուլյանտ Նիկոլի իշխանությունն աղետ է Հայաստանի և հայության համար…»:

Քայլիստ Բաբկենն անկեղծացավ՝ պարտք են վերցնում թոշակ ու աշխատավարձ տալու համար (լուսանկար)

ԱԺ֊ում դավաճան Նիկոլին…

Опубликовано Gagik Hambaryan Вторник, 9 февраля 2021 г.



Նման նյութեր