Հինգ գերիների վերադարձը՝ լուսանկարներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հինգ գերիների վերադարձը՝ լուսանկարներով

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում, ըստ որի հայտնում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։

«Ռուս խաղաղապահների՝ իմ անձնական հսկողության ներքո կատարած աշխատանքի արդյունքում Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ ադրբեջանցի, իսկ Բաքվից հինգ հայ վերադարձել է Երևան։ Ռուս խաղաղապահները հետագայում էլ կնպաստեն եռակողմ համաձայնագրի կատարմանը»,- հայտարարել է Մուրադովը։ Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց նաև հայրենիք վերադարձացած հինգ տղաների անունները.

1. Ալոյան Սամվել Թաթուլի

2. Գալստյան Արայիկ Հրաչյայի

3. Իսրայելյան Հովհաննես Գևորգի

4. Մանուկյան Կարեն Արայիկի

5. Մովսիսյան Վահրամ Արայիկի

pastinfo.am



Նման նյութեր