
Ահա, թե ինչպես է Ադրբեջանը կատարում իր ստանձնած պարտավորությունները: Բաքուն միակողմանիորեն փոխել է հայ ուխտավորների՝ Դադիվանք այցելությունների կարգը. իր թելեգրամյան ալիքում գրում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը։
«Այժմ պետք են անունների ցուցակներ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Եվ դա այն դեպքում, երբ ավելի վաղ Բաքուն երաշխավորում էր սրբավայր ուխտավորների անարգել մուտքը: Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում արդեն ծաղրում են, թե՝ «շուտով մենք այնտեղ այցելած ուխտավորներին կստիպենք երգել մեր օրհներգը, հակառակ դեպքում՝ վանքը կպայթեցնենք»», – գրում է Կոտենոկը։