ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը Facebook-յան իր էջում լուսանկարներ է հրապարակել: Նկարներում հավանաբար նախաքրիստոնեական ժամանակաշրջանի պաշտամունքային արձանների մասեր են:
Սակայն, գտածոն, արտաքնապես նմանություն ունենալով ՉԹՕ-ի, սոցցանցում մեկնաբանությունների ալիք է բարձրացրել: Օրինակ, լուսանկարիչ Գերման Ավագյանը գրել է. «Հայկական ագրեսիայի ապացույցը: Գտնվել է ԼՂՀ տարածքում: Ադրբեջանի ԳԱ-ն պնդում է, որ սա թռչող ափսե է: Ղարաբաղցիները սրանով են եկել իրենց բնօրրանը 3 միլիոն տարի առաջ»: