Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր Արաբկիրի բաժնի ոստիկանության աշխատակիցներն այցելել են իմ բնակարան և փոխանցել ՀՀ ՀՔԾ-ի կողմից կազմված ծանուցագիրը:
Ծանուցագրում նշված է, որ ցանկանում են լսել իմ բացատրությունները` նիկոլ փաշինյանի կողմից լրտեսություն անելու և գումարի դիմաց հողեր հանձնելու վերաբերյալ:
Համոզված եմ, որ ՀՔԾ-ում կան քննիչներ, ովքեր ունեն բավարար փաստեր նիկոլ փաշինյանին և աննա հակոբյանին ներգրավելու որպես մեղադրյալներ՝ ոչ միայն գործակալներ լինելու և գումարի դիմաց հող հանձնելու փաստերի հիման վրա:
Համոզված եմ նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նույնպես ունի բավարար գիտելիքներ քրեական հետապնդում իրականացնելու վերոնշյալ զույգի և նրանց հետ համագործակցող խմբակի անդամների նկատմամբ:
Սակայն այն փաստը, որ այդ քրեական հետապնդումը առ այսօր տեղի չի ունեցել և հույսը դրել են իմ կողմից բացատրություններ ներկայացնելու անհրաժեշտության վրա, երկմտանքի տեղիք է տալիս:
Այդուհանդերձ, նիկոլի և աննայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործում ես պատրաստակամություն եմ հայտնում տրամադրելու բացատրություններ»:
Այսօր Արաբկիրի բաժնի ոստիկանության աշխատակիցներն այցելել են իմ բնակարան և փոխանցել ՀՀ ՀՔԾ-ի կողմից կազմված ծանուցագիրը:…
Опубликовано Zaruhi Postanjyan Среда, 10 февраля 2021 г.