«Հաջորդիվ ԲՈՒՀ-ական համակարգի կազմաքանդումն է, խոպան գնացողների շարքերը կհամալրվեն դասախոսական անձնակազմերը». Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Հաջորդիվ ԲՈՒՀ-ական համակարգի կազմաքանդումն է, խոպան գնացողների շարքերը կհամալրվեն դասախոսական անձնակազմերը». Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Հանրության լայն շերտերին անհայտ ԿԳՄՍ նախարարը այսօր հայտարարում է, որ Հայաստանում ոչ միայն մասնավոր ԲՈՒՀ-երն են շատ, այլև՝ պետական ԲՈՒՀ-երը, այսքան բուհը «ճոխություն» է։ Ասել կուզի՝ առաջիկայում սպասենք պետական որոշ ԲՈՒՀ -երը փակելուն կամ խոշորացման անվան տակ կազմաքանդելուն, որի հետևանքով կմասնավորեցնեն ԲՈՒՀ -երի շենք- շինությունները, որոնք հավանաբար կվերածվեն հյուրանոցների կամ փաբերի, կկրճատվեն պետական ծախսերը, անունն էլ կդնեն օպտիմալացում։ Բազմիցս համոզվել ենք, թե ինչպես են սրանք շարունակաբար կազմաքանդում պետականապահպան և հայապահպան հաստատությունները՝ կլինի դա բանակ, եկեղեցի, դպրոց կամ այլ բան։ Նպատակը մեկն է, որով իրականում դավաճանների խմբակը լուծում է երկու խնդիր՝ սեփական հարստացման և ազգայինի վերացման, իսկ այդ ճանապարհին կրթված հասարակությունը մեծ խոչնդոտ է, որը այսօրվա պես ծանր օրերին դուրս է գալիս փողոց և տեր կանգնում իր երկրին, և ոչ թե արդարացնում դավաճանությունը կամ ժեխին բնորոշ «հպարտությամբ» սոված օգնություն մուրում։

Հաջորդիվ ԲՈՒՀ-ական համակարգի կազմաքանդումն է, խոպան գնացողների շարքերը կհամալրվեն դասախոսական անձնակազմերը։

Հ .Գ. Մի հատ դավաճան գիժ կար, որը խոսում էր 2050թ -ին աշխարհի լավագույն ԲՈՒՀ- երի շարքում հայկականների ներառվելու մասին, հիշու՞մ եք չէ դրան, եթե հիշում եք , որ տեսնեք ասեք՝ եթե այնուամենայնիվ մի օր թողնեն մտնի Սյունիք ու գերի ընկնի ՝ թող հայկական կողմին չզանգի, իրանը թուրքական կողմն է։

#Առանց_ նիկոլ_Հայաստան»

Հանրության լայն շերտերին անհայտ ԿԳՄՍ նախարարը այսօր հայտարարում է, որ Հայաստանում ոչ միայն մասնավոր ԲՈՒՀ-երն են շատ,…

Опубликовано Babken Harutyunyan Среда, 10 февраля 2021 г.



Նման նյութեր