«Հայ ռազմագերիներն այլևս պատանդ են». Գոհար Մելոյան
Advertisement 1000 x 90

«Հայ ռազմագերիներն այլևս պատանդ են». Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից.

«Հետևելով Արդբեջանից հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության միակ հայանպաստ կետը, հայ ռազմագերիներին օգտագործում են որպես պատանդներ՝ Հայաստանին շորթելու նպատակով, և սա բացառապես գործող իշխող ուժի դավադիր և հանցավոր թողտվության արդյունք է։

Օրինակ՝ հունվարի 30-ին Ադրբեջանին Սյունիքով Թուրքիայի և Նախիջևանի հետ կապող միջանցք տալու վերաբերյալ փոխվարչապետների եռակողմ հանդիպումից առաջ՝ Հայաստանին վերադարձվեցին հինգ գերիներ։

Այնուհետև՝ տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ քաղաքացիներն այլևս պարտադիր զինծառայություն չեն անցնելու Արցախում կամ օտարերկրացիները չեն կարող մեկնել Արցախ՝ առանց խաղաղապահների նախնական համաձայնության։

Դրանից անմիջապես հետո Հայաստան է վերադարձվում ևս հինգ գերի։

Այսինքն՝ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին՝ հետպատերազմյան շրջանում Հայաստանից նոր զիջումներ ստանալու և Արցախի սուբյեկտայնության և անվտանգության աստիճանը հնարավորինս նվազեցնելու համար։

Օրինակ՝ ակնհայտ է, որ հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ մարտին կանխատեսելի Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից անմիջապես առաջ կամ հետո Հայաստանին կրկին կվերադարձվեն գերիներ, եթե Հայաստանը համաձայնվի կոմունիկացիաների այնպիսի բացմանը, որը հնարավորինս կբխի Ադրբեջանի շահերից։

Վերոնշյալ իրավիճակը Նիկոլ Փաշինայնի ղեկավարած իշխանությունների դավաճանական գործողությունների ուղղակի հետևանք է։

Ստեղծված իրավիճակի համատեքստում կրկին պետք է բարձրաձայնվի բազմաթիվ անգամներ հնչեցված հարցադրումը՝ ինչու՞ մինչ օրս չկիրառվեցին առկա հնարավորությունները հայ ռազմագերիներին վերադարձնելու նպատակով։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չֆիսքելով գերիների վերադարձման հստակ ժամկետներ,պատշաճ և ժամանակին հանձնելով ինչպես հայտարարության մեջ նշված, այնպես էլ՝ չնշված տարածքները, ինչպես՝ Կապանի և Գորիսի բարձունքները, Կապան-Գորիս ավտոճանապարհի մի մասը, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, առանց գերիների հարցի լուծման Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրելով կոմունիկացիաների բացման ճանապարհային քարտեզը՝ Հայաստանը քամուն տվեց բոլոր լծակները, որոնցով հնարավոր էր Ադրբեջանին ստիպել անմիջապես վերադարձնելու անվերապահորեն բոլոր գերիներին։

Այսքանից հետո, սեփական դավադիր և հանցավոր գործողությունների արդյունքում հայ ժողովրդի երեսուն տարվա հաղթանակը տապալած, կապիտուլացիայի պայմանագիրը ստորագրած անձը, ով հետևողականորեն վերջին շուրջ 100 օրվա ընթացքում մսխել է հայ ռազմագերիներին վերադարձնելու բոլոր հիմքերը, այսօր Ազգային ժողովում ցուցաբերեց աներեսության և սեփական ժողովրդի վրա խորապես թքած ունենալու հերթական մաստեր կլասը՝ հանդգնելով ասել, որ ինքն էլ գոհ չէ գերիների հարցով արդյունքներից»։

Հայ ռազմագերիներն այլևս պատանդ են❗️

Հետևելով Արդբեջանից հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին՝ ակնհայտ է, որ…

Опубликовано Gohar Meloyan Среда, 10 февраля 2021 г.



Նման նյութեր