Politik.am-ը գրում է․
«Այս իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնք առավել ակտիվ են խոսում նախկիններից, թալանից, ժողովրդից գողացվածի վերադարձի մասին՝ այդքան էլ թափանցիկ անցյալ չունեն և ոմանց դեպքում թալանն ու գողությունը իրենց անցյալի անբաժանելի մաս են կազմում:
Թալանից և նախկիններից ամենահաճախը խոսում է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել և իր կենսագրության այդ հատվածը մշտապես խնամքով շրջանցում է:
Ամիսներ առաջ իր կենսագրության այդ հատվածից հետաքրքիր դրվագներ էր ներկաացրել Antifake.am լրատվականը: Հրապարակումից պարզ էր դառնում, որ Անդրանիկ Քոչարյանը մասնակից է եղել աղետի գոտու թալանին:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, օգնության ծավալներն այնքան խոշորամասշտաբ էին, որ լուրջ խնդիր էր դարձել եկած օգնությունները վագոններից բեռնաթափելն ու այն պահեստավորելը։ Գյումրու երկաթ գծի կայարանի տարածքում էր գտնվում երկաթ գծի շինարարական կազմակերպությունը, որն ուներ շատ մեծ բակային տարածք ու շատ մեծ պահեստային տնտեսություններ։ Օգնություն եկած վագոնները արագ բեռնաթափելու նպատակով, հիմնականում շինանյությով, էլ․ սարքավորումներով բեռնված վագոններն բեռնաթափվում էին երկաթ գծի շինարարական կազմակերպության պահեստներում և բակային տարածքում։ Ստացվել էր այնպես, որ այդ շին. կազմակերպությունում պահեստավորվել էր մի քանի անգամ ավելի շինանյութ, քան մնացած տարածքներում։
1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մեր աղբյուրի տեղեկությունների, իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ Հրազդան մաշ գործարան, իբր Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։ Այդ ժամանակ Հրազդան մաշի գլխավոր տնօրենը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր՝ Տելման Տեր-Պետրոսյանն էր։ Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ ձեռքի բահ։
Երբ սկսվեց Երևանի հանրապետական մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, Անդրանիկ Քոչարյանը Վանո Սիրադեղյանին հաճոյանալու համար, ըստ մեր աղբյուրի, Գյումրիից Երևան ուղարկեց աղետի գոտու վերականգնման համար նախատեսված հարյուրավոր տոննաներ մետաղական ամրաններ, էլ․ տրանսֆորմատորներ և տասնյակ կիլոմետրերով էլ․ մալուխներ։
Ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև, արտասահմանյան` Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։
Քոչարյան Անդրանիկն այդ ողջ տեխնիկան նախ հավաքեց մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս տարավ հանրապետությունից` համաձայն մեր աղբյուրի տեղեկությունների:
Քոչարյան Անդոնը աղետի գոտու վերականգնման համար ուղարկված շինանյութերը Գյումրիից ապօրինի դուրս հանելով, ոչ միայն հսկայական գումարներ աշխատեց, այլ փորձեց հաճոյանալ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորը և Վանո Սիրադեղյանին` ակնկալելով նրանց աջակցությունը, Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցում:
Այս մեղադրանքներին Անդրանիկ Քոչարյանը այդպես էլ չպատասխանեց, ավելին անգամ դատական ահյց չներկայացրեց լրատվամիջոցի դեմ, ինչն առավել խոսուն է դարձնում ներկայացվախ փաստերը:
Politik.am-ին հաջողվել է գտնել մի տեսանյութ, որը նկարահանվել է 90-ականների Գյումրիում: Տեսանութը բացառիկ է նրանով, որ գյումրեցիները խոսում են հենց այդ պահին կատարվող թալանի մասին, որին իրենց պնդմամբ մասնակից է եղել Անդրանիկ Քոչարյանը: Տեսանյութում խոսող տղամարդն ասում է.«Գյումրի քաղաքում հիմա աշխանք չկա, բայց էս մարդիկ հիամ եկել են խոպան՝ Անդրանիկ Քոչարյանն իրա կազմով: Աշծատանք չկա, բայց խոպանի պես տանում են»:
Քաղաքացու հետ զրուցող լրագրողը պնդում է, որ գյումրեցի որոշ պաշտոնյաներ աջակցում են Անդրանիկ Քոչարյանին թալանել Գյումրին: Ի պատասխան լրագրողի այս պնդման քաղաքացին ասում է. «Էդ պաշտոնատար անձինք իրա նման են»»: