«Հայաստանի արտգործնախարարն, ինչպես երևում է, Թուրքիայի հարցում չի տիրապետում իրավիճակին». Արփինե Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի արտգործնախարարն, ինչպես երևում է, Թուրքիայի հարցում չի տիրապետում իրավիճակին». Արփինե Մելիքյան

Այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահը հստակ մեսիջներ է ուղարկում Հայաստանին և Telegeram–ի իր էջում

  1. նախ տեղադրում է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը և Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ երեխաներին օգտագործում վերջինիս հումանիստ ներկայացնելու համար,
  2. այնուհետև՝ մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար հրապարակում է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը,

նաև այն դեպքում, երբ

  1. Կարսում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ,

ՀՀ արտգործնախարարը նշում է, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և բացի Հայաստանի հետ սահմանը: Եվ սա ասում է հաշվի չառնելով սահմանները բացելուց հետո հետագա ռիսկերը և այն, որ այդ ռիսկերը գնահատելու ու նվազեցնելու համար իրենց կառավարությունը չունի ո՛չ կարողություն, ո՛չ էլ ռեսուրս:

Իսկ ինչ վերաբերվում է այն հայտարարությանը, թե շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ, ապա ի գիտություն արտգործնախարարի հարկ է նշել, որ Թուրքիան՝ որպես սահմանները բացելու նախապայման մշտապես առաջ է քաշել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ընդհանրապես Թուրքիայի նկատմամբ պահանջներից հրաժարումը…

Արփինե Մելիքյանի էջից:

Հայաստանի արտգործնախարարն, ինչպես երևում է, Թուրքիայի հարցում չի տիրապետում իրավիճակին

Այն դեպքում, երբ Թուրքիայի…

Опубликовано Arpine Melikyan Среда, 10 февраля 2021 г.



Նման նյութեր