Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի հատ հարց ունեմ Սերգոյին (սերգոներին), հիմա ավելի լա՞վ է ապրում: Կար ժամանակ, որ երկու ոտքը մի կոշիկում պնդում էին, որ մինչև «Արցախի հարցը չլուծվի լավ չենք ապրելու» (ԼՏՊ):
Կար ժամանակ, որ ասում էին մինչև ՍԴ-ից Հրայր Թովմասյանը չգնա, լավ չենք ապրելու(Նիկոլ Փաշինյան):
ԼՏՊ հոգեզավակ նիկոլը «լուծեց Արցախի հարցը» (Հայաստանինն էլ ոնց որ), կողքից լիքը ուրիշ հարցեր էլ, դե բնականաբար թրքահաճո:
Չեք պատկերացնի, ինչքան անհանդուրժելի է մաս կազմել մի ժողովրդի, որը հորթի հրճվանքով փառաբանում է նիկոլին ու կատարվածը, քանի որ Արցախը իր չկայացած իմաստազուրկ կյանքի հիմքն է համարել ու հիմա երջանիկ է, որ ազատվել է բեռից…
Չեք պատկերացնի, ինչքան անտանելի է մաս կազմել մի ժողովրդի, որի մի մասը ամեն հարմար կամ անհարմար առիթով, վստահ դեմքի արտահայտությամբ շեշտում է, որ «20-30 տարի առաջ է Արցախը ծախվել ու որ խեղճ Նիկոլը մեղավոր չի…»:
Այստեղ առաջանում են բնական հարցեր.
-
- Նման կերպ մտածելը բարոյակա՞ն է, թե՞ ոչ:
- Նման կերպ մտածողների վրա հույս դնելով իշխանությանը կառչած մնալը բարոյակա՞ն է, թե՞ ոչ:
- Առհասարակ վերոնկարագրյալները գիտե՞ն բարոյականություն կամ արժանապատվություն բառերի իմաստը, թե՞ ոչ»:
Մի հատ հարց ունեմ Սերգոյին(սերգոներին), հիմա ավելի լա՞վ է ապրում: Կար ժամանակ, որ երկու ոտքը մի կոշիկում պնդում էին, որ…
Опубликовано Mikayelyan Rozi Четверг, 11 февраля 2021 г.