Կարեն Բոքարյանի ֆեյսբուքյան էջից.
«Ցավը թույլ չի տալիս խոսքեր գտնել…
Հատված ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից
10.02.2021.
«Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ …»:
Հատված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հայտարարությունից
10.02.2021.
«Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ: …»:
Հատված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից
10.02.2021.
«Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի: …»:
Հ.Գ.
Չգիտեմ արդեն… ինչպե՞ս ենք հաղթահարելու այս ողջ անարգանքը; ինչո՞վ ենք մաքրելու սրանց խարանը պետության ու ժողովրդի ճակատից; երևի անգամ հարցը հասնի դավաճանների պղծած դրոշը, հիմն ու զինանշանը փոխելու …»:
Հայրենիք, պետություն, արժանապատվություն, ապագա … կործանելու նուրբ արվեստը…
Ցավը թույլ չի տալիս խոսքեր…
Опубликовано Karen Bekaryan Четверг, 11 февраля 2021 г.