Հայեր, կասեք, ինչու՞ է նա դեռ վարչապետ». Նաիրա Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայեր, կասեք, ինչու՞ է նա դեռ վարչապետ». Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Եվ ի՞նչն է ավելի ողբերգական՝

– այն, որ Նիկոլը շարունակում է ստորագրել թուրքահաճո թղթեր,

– այն, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մոռացած և Թուրքիայի հետ սահման բացելը տենչացող ԱԳ նախարարը և իր ղեկավարած գերատեսչությունը անգամ տեղեկացված չեն եղել այս փաստաթղթի գոյության մասին,

– այն, որ Նիկոլի համար հրաշալի Կապանը «Кафан» է (երևի էլի դժբախտ ու դժգույն),

– այն, որ սեփական ժողովուրդը թշնամի է Նիկոլի համար (քանի որ պետական գաղտնիքը պահվում է թշնամուց, իսկ Ադրբեջանը այս փատաթղթի տակ ստորագրել է, էլ ումի՞ց գաղտնիք պահել),

– այն, որ Նիկոլը դեռ շարունակում է իրականացնել «թուրքական երազանքը»,

– այն, որ վստահաբար նման փաստաթղթեր էլի կան և կլինեն,

– այն, որ արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը ցինիկաբար մեր գերի տղաներով «առևտուր» է անում՝ ամեն անգամ 5 հոգի վերադարձնում՝ հերթական իր ցանկության կատարման դիմաց,

– այն, որ Նիկոլը միանձնյա որոշում է հանձնում է այն, ինչը բոլորինս է՝ հայրենիքը, մեր պետության տարածքները, որն առնվազն բոլորովս՝ հանրաքվեի միջոցով պետք է որոշենք:

Ցանկացած պետության հիմնասյունն է Սահմանադրությունը: Երբ այն չի պահպանվում,պետությունները կործանվում են, վերանում:

Ժամանակին Հրայր Թովմասյանը բնորոշեց, որ «պահում է իր խրամատը», բայց թուրքահաճո որոշումներին Հրայրը խոչընդոտ էր:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր պետք զավթել Սահմանադրական դատարանը»:

Հայեր, կասեք, ինչու՞ է նա դեռ վարչապետ:

Եվ ի՞նչն է ավելի ողբերգական՝
– այն, որ Նիկոլը շարունակում է ստորագրել…

Опубликовано Naira Karapetyan Четверг, 11 февраля 2021 г.



Նման նյութեր