Սիրելի պուպսիկներ, եթե դուք ձեզ համարում եք հասուն, խելամիտ, սեփական կարծիք ունեցող, կրթված մարդ, ապա թարգեք արտաբերել «օֆ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, կամ քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում»։ Դա մինիմում խելամիտ չէ, մաքսիմում արկածախնդրություն է։
Եթե դուք չեք հետևում ու «քաղաքականությունով չեք հետաքրքրվում», ապա պետք է դադարեք պահանջել լավ կրթություն ձեր և ձեր երեխաների համար, լավ առողջապահություն բոլորի ու առաջին հերթին ձեր համար, լավ հանրային տրասնպորտ, լավ աշխատավարձ, աշխատանքի մարդկային պայմաններ, մաքուր օդ, մաքուր ջուր, անվտանգ սահմաններ, ամուր բանակ, ընկալելի արտաքին քաղաքականություն և այլն, և այլն։
Ամեն ինչ քաղաքական է, վերը նշված ամեն ինչ և ավելին, քաղաքական է։ Դուք կամ պետք է սովորեք ապրել էդ գիտակցմամբ, կամ ընդունեք, որ դուք մասովկա եք ու առանց ձայնի իրավունքի սուսուփոս ապրեք ու քարշ տաք ձեր գոյությունը։ Չեմ հիշում ով էր ասել, բայց լավա ասել՝ «Ամեն ինչ է քաղաքական, բայց քաղաքականությունն ամենինչ չէ»։
Քաղաքականությունը շատ ավելին է, քան ուղղակի «Նիկոլի մասին», «Serzi masin», «Քոչարյանի մասին» խոսելը, Նիկոլի մասին նույնիսկ ես չեմ ուզում խոսել, բայց քաղաքականությունը դա այն համընդհանուր տրամաբանական շղթան է, որն ընկալելը, համապատասխան արձագանքներով հստակեցնելն ու հղկելը բոլորիս համար կենսական է։
Սիրելի պուպսիկներ, եթե դուք ձեզ համարում եք հասուն, խելամիտ, սեփական կարծիք ունեցող, կրթված մարդ, ապա թարգեք արտաբերել…
Опубликовано Marine Manucharyan Четверг, 11 февраля 2021 г.