Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«1945 թվականին, երբ Գերմանիան արդեն հանձնվել էր, Ճապոնիան դեռ շարունակում էր պատերազմը և ճապոնացիները երդվել էին դիմադրել մինչև մահ: Ազգի տեսակն էր այդպիսին:
Ամերիկացի գեներալները նախագահ Հարի Թրումենին զեկուցում են, որ Ճապոնիա ներուժելը մեկ միլիոն ամերիկացի զինվորի կյանք կարժենա ու պատերազմը կերկարաձգվի մինչև 1946 թվական: Եվ Թրումենը որոշում է գործարկել ատոմային ռումբը, որը նոր-նոր էին ստեղծել: Երկու շաբաթ անց Ճապոնիան անվերապահ կապիտուլյացիայի է ենթարկվում…
Թուրքը միշտ էլ իմացել է, որ, եթե 90-ականներին, երկրաշարժ տեսած, շրջափակում տեսած, սուղ միջոցներով պատերազմ վարող հայերը ոչ միայն չկոտորվեցին, դեռ մի բան էլ Արցախն ազատագրեցին, ապա հիմա, առավել քան երբևէ, չեն կոտորվի ու գուցե տարիներով կռվեն:
Թուրքը հիմար չի: Նա ի դեմս նիկոլ փաշինյանի, գործի դրեց իր դանդաղ գործողության ռումբը և հայերը պառակտվեցին, պայթեցին ներսից ու 44 օր անց անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվեցինք…»:
1945 թվականին, երբ Գերմանիան արդեն հանձնվել էր, Ճապոնիան դեռ շարունակում էր պատերազմը և ճապոնացիները երդվել էին դիմադրել…
Опубликовано Aram Gevorgyan Четверг, 11 февраля 2021 г.