Երբ ցինիզմը անպարագիծ է
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցկացրեց իր գրած օրենսդրական նախաձեռնությունը, որով իր հասցեին վիրավորանքի համար քաղաքացիները այլեւս կտուգանվեն մինչեւ 5 միլիոն դրամով, իսկ իր հասցեին զրպարտանքի համար՝ մինչեւ 10 միլիոն դրամով։ Այսինքն, եթե ինչ-որ մեկս համարձակվի ասել, որ Փաշինյանը դավաճան է, որովհետեւ ժողովրդի թիկունքում հանձնել է Արցախը, պիտի պատրաստ լինենք վճարել 10 միլիոն դրամ, որովհետեւ Նիկոլը կգտնի վնգստացող այն դատավորին, ով ակնհայտ փաստը, որ Նիկոլը հանձնել է Արցախը, կհամարի զրպարտանք։
Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսում մի էսպիսի միտք կա՝ «մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»։
Ես շշմում եմ Նիկոլի ու նիկոլականների ցինիզմի վրա, ես շշմում եմ նրանց «բեսպրեդել» լկտիության վրա։ Էսքան ցինիկ ու լկտի լինելը լուրջ հոգեբանական բարդույթ է, որովհետեւ homo sapiens-ը, բանական գոյությունը, չի կարող էսքան անպարագիծ ցինիկ լինել։
Ինչի՞ համար է սա արվում։
Շատ պարզ։
Որպեսզի երկրում աշխատի բացառապես ու միայն Նիկոլի ֆեյք ինդուստրիան ու որպեսզի, օրինակ, Արարատ Միրզոյանի անձնական կուրացիայի տակ գտնվող ծննդականով կին պատգամավորը Նիկոլի օպոնենտների հասցեին շաղ տա ամենազարհուրելի հայհոյանքներն ու եղկելի ստերը՝ փորձելով սուբլիմացնել Թուրքիայում իր կրած ծանր կոմպլեքսները։
Էս նախագիծը բերվել է մեկ նպատակով, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաստատվի Նիկոլի ֆեյքերի բացարձակ իշխանություն եւ մարդկանց ստիպեն ապրել Նիկոլի գծած վիրտուալ տիրույթում։
Ես, ուրեմն, ես հայտարարում եմ՝ շարունակելու եմ ասել, որ Արցախը թուրքին հանձնածը դավաճան է, եւ դուք չեք կարողանալու լռեցնել մեզ, որովհետեւ դուք ձեր աղտեղությամբ այլեւս փոքրամասնություն եք։
Այո, ագրեսիվ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ, տգեղ, գարշահոտ, բայց՝ փոքրամասնություն։
Ու ընդամենը ժամանակի հարց է մեր երկիրը ձեր ներմուծած ապականությունից մաքրելը։ Որից հետո մնալու է ընդամենը մեկ տեխնիկական խնդիր՝ թույլ չտալ, որ ձեր ու ձեր ընտանիքների հետ հաշվեհարդար տեսնեն, ինչը, անկեղծ, շատ դժվար է լինելու զսպել։
Դուք պիտի ապրեք, դուք պիտի ձեր պատիժը կրեք ցմահ, ու մենք որպես էքսպոնատ ձեզանից յուրաքանչյուրին պիտի ցույց տանք մեր երեխաներին՝ որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպիսին չպիտի լինի հայը։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:
Երբ ցինիզմը անպարագիծ է
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցկացրեց իր գրած օրենսդրական…
Опубликовано Naira Zohrabyan Четверг, 11 февраля 2021 г.