Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
««Փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է»։
Համատարած այս անսփոփ ցավի մեջ երկու տարեկան երեխայի սարսափելի մահը կրկին վերհանեց պետական կառույցների ու բոլոր օղակների չգոյության ու անգործության հիմնահարցը։
Երեխայի գոյության մասին չգիտեր գյուղապետը, որն ի պաշտոնե նաեւ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարն է եւ իր ուղիղ պարտականությունն էր իմանալ երեխայի մասին եւ պաշտպանել նրան, երեխան երկու տարեկան է, ըստ իրավապահների մայրը` 19, ենթադրվում է, որ մայրը ծննդաբերել է 17 տարեկանում, անչափահասի ծննդաբերությունը չէր կարող անհետեւանք մնալ, եւ երեխայի գրանցման ու այլ հարցերի մասով հետեւողական պետք է լինեին բոլոր մյուս օղակներում, բայց երեխան մի փոքր ասեղ էր, որի մասին ոչ մի օղակում տեղյակ չէին… հիմա զարմանում ենք, թե ինչու ենք պարտվել, կամ դեռ մեղավորներ ենք կարգում, չկա պետական համակարգ ու որեւէ կառույց իր տեղում չէ, սա է խնդիրը, որը ոչ միայն չլուծվեց հեղափոխությունից հետո, այլ նաեւ շատ ավելի անգործունակ դարձավ։
Խնդրի մյուս կողմի մասին էլ կլռեմ` այն, որ արդեն մի ողջ տասնամյակ եւ ավելի պայքարում ենք ընտանեկան բռնության դեմ ու պիտակավորվում որպես ազգի դավաճան -ընտանիք քանդող եւ այլն… չկա ընտանեկան բռնություն, պետական կառույցներն էլ չպետք է մտնեն ընտանիք, երկու տարեկան երեխան էլ թող ինքն իրեն պաշտպանի ոնց կարող է… սա ենք մենք. խնդիրների առաջ մեր աչքերը փակող եւ պաթետիկ ստի մեջ ապրել գերադասող»։
«Փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս…
Опубликовано Gayane Abrahamyan Пятница, 12 февраля 2021 г.