Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլաթուրքերի ամեն հերթական «գլուխգործոցից» հետո ավելի ու ավելի շատ մարդիկ են ապշած հարցնում, թե ախր ինչպես կարող են մարդիկ կորցնել բոլոր բարոյական նորմերը, սոցիալական արգելակները, և այլն, և այլն։
Երբևէ շփվե՞լ եք, օրինակ՝ թմրամոլի հետ։ Որ կարծես թե նորմալ մարդ է, բայց երբ լոմկան սկսվում է, կարող է հարազատ մորը ծեծել ու թոշակը ձեռքից խլել, որ դոզա գնի։
Նույնը ալկոհոլիկները, խաղամոլները… Հիվանդագին իշխանատենչությունն էլ կարող է մարդկանց գլխի կափարիչը թռցնի։
Այդ բոլորին միավորում է մեկ բան՝ մոլագարության հասնող կախվածությունը։ Թմրամոլ լինի, ալկոհոլիկ լինի, խաղամոլ, հեշտամոլ, իշխանամոլ, կրոնամոլ… կապ չունի։ Նրանք բոլորը պարբերաբար կատարում են իմպուլսիվ, նորմալ մարդու տրամաբանական ու բարոյական շրջանակներից դուրս եկող քայլեր, բոլորը պաթոլոգիկ սուտասաններ են, ունեն 0 կարեկցանք նույնիսկ իրենց հարազատների նկատմամբ, 0 պատասխանատվություն։ Ահավոր խորամանկ են, երբ օրվա «դոզան» ճարելու խնդիր ունեն։ Ինչ ասես կխոստանան, ում ասես կդավաճանեն, առանց վայրկյան իսկ մտածելու։
Պետք է հասկանալ, որ այս մարդկանց համար միակ կարևոր բանը իրենց օրվա չափաբաժինն է, կապ չունի՝ իշխանության, մեթամֆետամինի, թե օղու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/3938293262875508