Այս սորոսյան «իրավապաշտպանին» բացատրեք, որ ես երբեք Հրայր Թովմասյանի մոտ աշխատակազմի ղեկավար չեմ աշխատել
Ավելին, ես աշխատակազմի ղեկավար երբեք չեմ աշխատել: Հավանաբար սա ինձ շփոթում է իր ընկեր, այս դավաճան իշխանության մանկլավիկ, տխրահռչակ Վովայի հետ:
Այս գրպանային քաղ.հասարակության ներկայացուցչին բացատրեք նաև, որ դժվար է շնորհակալ լինել ապօրինի կալանքից պարտադրված ազատման համար:
Սրան պետք է նաև բացատրել, որ հիշատակած թերթի գրածն իր մասին լիարժեք հաստատեց ևս մեկ անգամ ինձ համարելով հանցանք կատարած: Նորից առանց դատավճռի այս «իրավապաշտպանը» հաբցագործություն կատարելուց է խոսում:
Ֆեյքերի իշխանության ձեռքով մեր պետության բյուջեն կեղծ դիտորդություններով մսխած այս բարոյազուրկին բացատրեք նաև, որ ես Կուսակցության խորհրդի անդամ եմ, հիմնադրամի գրասենյակի ղեկավար, որի գործառույթներում PR-շիկություն չկա:
Բա էլ ի՞նչ ես, եթե ոչ ստախոս… միայն այս գրառումդ առաջինից մինչև վերջին միտքը ստախոսություն է:
Ու այս անհայրենիքը իմ երկրի Սահմանադրությունը պիտի գրի՞:
Արսեն Բաբայանի էջից:
Այս սորոսյան «իրավապաշտպանին» բացատրեք, որ ես երբեք Հրայր Թովմասյանի մոտ աշխատակազմի ղեկավար չեմ աշխատել ?
Ավելին, ես…
Опубликовано Arsen Babayan Пятница, 12 февраля 2021 г.