«Ընտրություն չկա, նախընտրական ծրագիր՝ այո». Լիլիա Ամիրխանյան
Advertisement 1000 x 90

«Ընտրություն չկա, նախընտրական ծրագիր՝ այո». Լիլիա Ամիրխանյան

Տիգրան Ավինյանի՝ Կառավարության առաջիկա վեց ամիսների անելիքների մասին հոդվածում մի նրբություն հաշվի առնված չէ: Խոստումներով հանդես են գալիս մինչ իշխանություն դառնալը, ընտրություններից առաջ: Իսկ պաշտոնավարման մեկնարկից երկուսուկես տարի անց, ոչ թե խոստանում են, այլ՝ գտնվում իրականացման գործընթացում:

Բայց ոչինչ, իրականացմանն օրվա իշխանությանը «սահմանադրական գրիչի» նմանությամբ հերթական պատճառ կխանգարի:

Իսկ մինչ այդ եկեք զինվենք նոր ՝ «կանեփային հեղափոխության» հեռանկարներով, որն ըստ էության, ոչնչով չի տարբերվում 2018-ի «տնտեսական հեղափոխությունից», 2020թ.-ի «քանդված շինհրապարակի ճգնաժամի հնարավորությունից», ալկոգելով արտադրությամբ աշխարհի շուկայում դիրք զբաղեցնելու դատարկախոսությունից, սմարթ գոմերի ու անգլերենի պարտադիր իմացությամբ մոշ աճացնելու զավեշտից: Եվ այս ամենը գյուղնախարարության պերմանենտ բացակայության պայմաններում:

Գյուղատնտեսության նկատմամբ այս աստիճան անլրջությունը միայն ոլորտի է՛լ ավելի ձախողման կհանգեցնի:

Կորոնավիրուսի ձախողված հակաճգնաժամային միջոցառումների շարունակության ու քաղաքաշինական խոշոր ծրագրերին երևի ոչ էլ անդրադառնանք:

Լիլիա Ամիրխանյանի էջից:

Ընտրություն չկա, նախընտրական ծրագիր՝ այո:

Տիգրան Ավինյանի՝ Կառավարության առաջիկա վեց ամիսների անելիքների մասին…

Опубликовано Lilia Amirkhanyan Пятница, 12 февраля 2021 г.



Նման նյութեր