
ՀՀ ազգային անվտանգությունը հերքում է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը։
«Ապատեղեկատվություն է»,– Sputnik Արմենիային ասացին ԱԱԾ–ից։
Հիշեցնենք` ավելի վաղ «Mediaport» Telegram–ալիքը հայտնել էր, որ ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվում, ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ: Ըստ նույն Telegram–ալիքի` Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում, և հենց նա է արտահոսքեր կազմակերպել Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին։
Telegram–ալիք–ն անդրադարձել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի թեմային` նշելով, որ նրան ԱՄՆ դեսպան նշանակելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել` հանրային ճնշման տակ վերջինիս նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել: