Երևանի մոտակայքում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում
Advertisement 1000 x 90

Երևանի մոտակայքում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում

Երևանի մոտակայքում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից:

«Երկրաշարժերի հետազոտման բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:29-ին Հայաստանի տարածքում՝ Հեյդարաբադ կայանից 44 կմ հյուսիս», – հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից:

Գերատեսչությունից հստակեցրել են` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ու Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժը զգացվել է 3–4 բալ ուժգնությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

armeniasputnik.am