աննան ու նիկոլը մեր ազգի լակմուսի թղթերն են: Մենք կյանքում կմտածեի՞նք, որ զոհված զինվորի հարազատը կարա վաճառի խիղճն ու վիշտը ու բերանը մինչև ականջները բաց դիմավորի իր որդուն մահվան ուղարկողին: Չէինք մտածի, բայց աննան եկավ ու ապացուցեց, որ կան այդպիսի ծնողներ: Ավելին, կան ոչ միայն վաճառվող, այլև այդ ամենն անվճար անող ծնողներ: Կան Եռաբլուրում իրենց որդու շիրիմի մոտ քաղաքական հայտարարություններ անող ծնողներ, որոնց բառացիորեն 2 շաբաթ առաջ այցելել էր նույն աննան:
Մենք կյանքում կմտածեի՞նք, որ կան հայեր, ովքեր կասկածի տակ կդնեն Շուշիի հայկական լինելը, որ ադրբեջանցուց ավելի ջանասիրաբար կփորձեին ապացուցել բերդաքաղաքի «ադրբեջանական ծագումը»: Չէինք մտածի, բայց նիկոլն եկավ ու ապացուցեց, որ կան սովորական «հայեր», ովքեր կուրորեն պատրաստ են կրկնել իր պրոադրբեջանական թեզերը ու տեսախցիկների առջև հայերենով կռիվ անել, որ Շուշին ադրբեջանական ա:
նիկոլ-աննա զույգը եկավ մեզ ապացուցելու, որ էսքան տարի մենք կեղծ բարեպաշտության մեջ ենք ապրել, կարծելով, թե ազգովի իդեալական ենք: Ու հիմա կարևոր ա, որ նիկոլից ու աննայից հետո էս դասը չմոռանանք ու ապրելով վիշտ ծախող զինվորի մոր ու Շուշին ադրբեջանական համարող արթիկցի էն «մարդու» կողքին, նորից չտրվենք ֆանտազիային ու մեզ իդեալական ազգ չերևակայենք: Էս դասերը շատ թանկ են նստել մեզ վրա, նայեք շուտ չմոռանաք:
աննան ու նիկոլը մեր ազգի լակմուսի թղթերն են: Մենք կյանքում կմտածեի՞նք, որ զոհված զինվորի հարազատը կարա վաճառի խիղճն ու…
Опубликовано Aram Gevorgyan Воскресенье, 14 февраля 2021 г.