Հարգելիներս, ինչպես և խոստացել էի , Արցախում այցելեցի Մարտունի քաղաք , որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը , որն էլ անհանգստություն է պատճառել մեր թշնամի պետություններին ՝ Ադրբեջանին և Թուրքիային , ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանին կամ որոշ ներկայացուցիչների :
Ցավով պետք է նշեմ , որ իրականություն էին այն տարածվող խոսակցությունները , որ ռուսական կողմը, Նժդեհին համարելով «նացիստ» , առաջարկել էր արձանը ապամոնտաժել , սակայն առավել ցավալի է , երբ համադրում ենք , թե ովքեր են անհանգստանում Նժդեհի արձանի գոյությունից, և ովքեր են Նժդեհին մինչ օրս համարել ու համարում «նացիստ»:
- Թուրքիա և Ադրբեջան (ակնհայտ մանիպուլացիա):
- «Սորոս» հիմնադրամի գաղափարները կիսող մի շարք հայեր :
3.Ամենազարմանալին մեր բարեկամ Ռուսաստանն է՝ ի դեմս որոշ բարձրաստիճան սպաների :
Ամենևին չեմ ցանկանում բոլորին մեկ հարթության վրա դնել , քանի որ հստակ տարանջատել գիտենք բարեկամությունը թշնամանքից, բայց ստացվում է , որ երեք կողմերի մոտեցումն էլ նույն է կամ նման է Նժդեհի հարցում :
Ռուսական բարձրաստիճան մի խումբ սպաներ Նժդեհի մասին իրենց կարծիքը հայտնել են բացի Արցախի իշխանություններից նաև քաղաքացիների շրջանում , որն էլ առավել խնդրահարույց է դարձնում , գոնե իմ տեսանկյունից, այս մոտեցումը :
Բարձրաստիճան սպաներից մեկը նման միտք է արտահայտել .
«Դպրոցի հարակից տարածքում տեղադրել եք Նժդեհի արձանը , որ երեխաները նման են Նժդեհին , որը եղել է նացիստ , ինչ եք ուզում սովորեցնելու այդ երեխաներին»: (մոտավոր միտքը ):
Հույս ունեմ , որ սա պաշտոնական Ռուսաստանի կարծիքը չէ, և սպաները առաջնորդվել են բացառապես սեփական նախաձեռնությամբ:
Ամենևին չեմ կիսում այս միտքը և ափսոսում իհարկե , որ դա իրականություն չի կարող լինել , բայց խնդրեցի փոխանցել հարցս, եթե կրկնվի այդ միտքը .
«Արդյո՞ք ժամանակին Ձերժինսկու անվան դպրոցի աշակերտները նմանվել են Ձերժինսկուն կամ որ Լենինգրադյան փողոցի հարակից դպրոցների աշակերտները այսօր նմանվո՞ւմ են Լենինին(ոչ, որովհետև կարևոր է , թե ով է քեզ համար օրինակ )»:
Անկախ նրանից՝ դպրոցներում կամ հարակից տարածքներում կա Նժդեհի կիսանդրին , թե ոչ , մենք կիսում ենք նժդեհյան գաղափարախոսությունը և փորձում օրինակ վերցնել ՝որպես բացառիկ նվիրյալ իր երկրին ու ժողովրդին :
Դա շատ չմտածված և ոչ ճկուն մոտեցում է, որը պարունակում է մի շարք շետրային խնդիրներ, և կարծում եմ , որ ռուս խաղաղապահները պետք է բացառապես պահպանեն իրենց պարտավորությունները իրենց լիազորությունների շրջանակում և չփորձեն մտնել մեր ազգային , մշակութային դաշտ և հարգեն այն սովորույթներն ու արժեքները , որոնք ունենք որպես հայ ժողովուրդ և որոնցով ապրել ենք ու շարունակելու ենք ապրել:
Ես չեմ կարծում , թե երկար են մտածել՝ նման արտահայտություն իրենց թույլ տալով , քանզի իրենք շատ լավ գիտեն , թե ով է եղել Նժդեհը Հայոց աշխարհի համար, հայ ազգի համար և ինչպիսի զորեղ գաղափարախոսություն է ստեղծել , որից պետք է միայն և միայն սովորել :
Մենք հարգում ենք ձեր արժեքները և ակնկալում ենք նույն հարգանքը որպես բարեկամ պետություն , քանզի Նժդեհյան գաղափարախոսությունն ու գործունեությունը եղել է բացառապես ի շահ իր ազգի և իր պետության , որն էլ մեզ ստիպում է լինել արժանապատիվ քաղաքացիներ :
Հարգեք մեր արժանապատվությունը , քանզի մենք թույլ չենք տա այն ոտնատակ տալ , որքան էլ այսօր համարվում ենք պարտված պետություն :
…
«Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության` Հա՛յ եմ ես։ Մտածումով եւ ապրումներով, սակայն, ես մարդ եմ` համամարդ»։
Նժդեհ
Սոֆյա Պետրոսյանի էջից:
Հարգելիներս, ինչպես և խոստացել էի , Արցախում այցելեցի Մարտունի քաղաք , որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ…
Опубликовано Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan Понедельник, 15 февраля 2021 г.