Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Այս 30 տարիների ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։
Միայն առաջին հայացքից է թվում, որ սա ցանկացած գիտակից մարդու համար պարզ մոտեցում է։
Սա զուտ արցախցի-հայաստանցի հարաբերությունների տրամաբանության խնդիր չէ, նույնն այսօր Սյունիքի դեպքում է։
Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը և հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։
Եթե այս ու մի քանի այլ պարզ ճշմարտություններ բոլորիս գիտակցության մեջ չդրոշմենք, ապա այս տարածաշրջանում ապրելու շանս չենք ունենա»։
Այս 30 տարիների ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է…
Опубликовано Tigran Abrahamyan Воскресенье, 14 февраля 2021 г.