Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Ալիեւը երեկ կրկին հոխորտացել է մեր հասցեին։ Գրում եմ մեր, քանզի իր հոխորտանքի թիրախն իրական Հայաստանն էր եւ իրական հայերը։
Նա փաստացի պաշտպանել է իր վիժվածք խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռեւանշիստներից» եւ «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։
Փաստորեն, հայ ժողովրդի գիտակից ու հայրենասեր հատվածին ռեւանշիստ մեկ Հեյդարի դուրսպրծուկն է ասում, մեկ էլ Վովայի վիժվածքը։
Մեկ այլ կարեւոր դիտարկում եւս։
Ալիեւը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Արրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Քելբաջարն եւ Լաչինը «հավերժ» պիտի մնային հայկական։
Անասելի ցավ է գիտակցել, թե դավաճան սրիկայի պատճառով ինչից զրկվեց մի ամբողջ ժողովուրդ»։
Ալիեւը երեկ կրկին հոխորտացել է մեր հասցեին։ Գրում եմ մեր, քանզի իր հոխորտանքի թիրախն իրական Հայաստանն էր եւ իրական…
Опубликовано Armen Ashotyan Понедельник, 15 февраля 2021 г.