Mediaport-ն ահազանգներ է ստանում, որ տարբեր ավիաընկերություններ չեղարկում կամ հետաձգում են Երևանից թռիչքները:
Mediaport–ի տեղեկություններով՝ պատճառը Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի հերթական անգործությունն է, որը պարտավոր էր նախքան կանոնավոր թռիչքներ վերսկսելը կանոնակարգել չարթերային թռիչքների իրականացնող ավիաընկրությունների հետ աշխատանքը, ինչը չի արվել:
Բանն այն է, որ, օրինակ, ՌԴ-ի հետ կանոնավոր թռիչքների վերսկսումից հետո, դեպի ՌԴ չարթերները պետք է արգելվեին, բայց Քաղավիացիայի կոմիտեի անգործության հետևանքով բազմաթիվ մարդիկ գնել են տոմսեր և այժմ չեն կարողանում մեկնել երկրից: