«Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից». Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումներից.

«Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից։ Այնուամենայնիվ, Էդմոնի քաղաքական գործունեությունից, պետության համար, գոնե մի օգուտ կարելի է քաղել։

Մասնավորապես՝ ապագայում, եթե ալիևները որոշեն Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, վնասի փոխհատուցման համար՝ Էդմոնին որպես փաստաբան պետք է ներգրավել։ Թող գնա և ապացուցի հակառակը, որ հայերը ոչ թե վնասել են Արաքսի հովիտի ազատագրված շրջանները, այլ ընդհակառակը՝ մեծ գումարներ են ներդրել Կովսականում(Կուբաթլի) Ջրականում (Ջաբրաիլ), Սանասարում (Կուբաթլի)։ Բացի այդ, նույնիսկ սկսել էին արտադրական ու արդյունաբերական մեծ բազա ստեղծել՝ Արաքսավան բնակատեղիով։

Այլապես, միայն խոսելու առիթ փնտրելով ու կրավորական կեցվածքով քաղաքական գործունեության իմիտացիա՝ ով ասես կարող է անել»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10224650732719413

 



Նման նյութեր