«Նոր տեսանյութ` Գյումրիի Վարդանանց հրապարակում նիկոլականների կազմակերպած մեգա, գերհզոր հանրահավաքից. մասնակցել է 150-200 մարդ». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Նոր տեսանյութ` Գյումրիի Վարդանանց հրապարակում նիկոլականների կազմակերպած մեգա, գերհզոր հանրահավաքից. մասնակցել է 150-200 մարդ». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Նոր տեսանյութ երեկ Գյումրիի Վարդանանց հրապարակում նիկոլականների կազմակերպած մեգա, գերհզոր, մարդաշատ, աննախադեպ, անկրկնելի հանրահավաքից, որին մասնակցել են 150-200 մարդ (ըստ հավաստի տեղեկությունների՝ 180 մարդ)…

Ի դեպ, գերհրզոր միտինգի մասսովկան ապահովելու համար, ըստ Mediaport-ի Վարդանանց հրապարակում է եղել է Թալինի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը՝ ողջ աշխատակազմի հետ միասին, Շիրակի մարզպետարանի աշխատակիցները, որոնց պարտադրել են գնալ, ինչպես նաև բազմաթիվ մարդիկ Երևանից, Էջմիածնից, Փանիկից, Հոռոմից, Արթիկից, Ազատանից և այլ վայրերից…

Հավելեմ, որ երեկվա հանրահավաքին նիկոլականները պատրաստվում էին բավական ակտիվ… Հանրահավաքից մի փոքր առաջ քայլիստ որոշ պատգամավորների երեկ տեսել են Վարդանանց հրապարակում, իսկ գերհզոր միտինգին մասնակցել են քայլիստ մեգա աստղերը..

Գոնե այս ինքնախայտառակվելուց հետո քայլիստ գործիչները և նրանց մարզային «գործիքները», որոնց մեծ մասը «գեղցի» են և Գյումրիի հետ առնչվում են այնքանով, որ այստեղ են ապրում կամ ապրել են, վերջ տան գյումրեցիների անունից խոսելու իրենց մոլուցքից…

Տեսանյութը նկարահանվել է հանրահավաքի ավարտից 40 րոպե առաջ…»:



Նման նյութեր