Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Օգնում են նրանց, ովքեր ուզում են իրենց կյանքի կամ իրենց պետության համար լավ բան անել: Մուրացկաններին խղճում են: Մենք երբեք մուրացկան չենք եղել:
ՀՀ 3-րդ նախագահ
Իմ կողմից ուզում եմ ավելացնել, ամեն ինչ անելու եմ, որ մենք երբեք մուրացկան չդառնանք, պարտվողի հոգեբանությամբ չապրենք ու այս երկիրը չկործանվի: Եթե ինչ որ մեկի համար սա զուտ քաղաքական պայքար է, սրան-նրան նմանակելով մտքեր արտահայտելու հարթակ, ապա ինձ համար այն դարձել է կյանքի որակի ու բովանդակային շարունակականության հարց: Այս հարցում լինելու եմ նրա կողքին, ով կարող է ու ում համար սա լոկ քաղաքական ամբիցիայի հարց չէ:
Ամենաշատը թալանած, ամենաշատը երկրին վնաս տված, ամենաշատը երիտասարդ կյանքեր զոհած ցինիկ, անբարո, անպարկեշտ լպիրշների իշխանությունն` իր դասալիք կապիտուլյանտով ղեկավարով պետք է հեռանա»:
Օգնում են նրանց, ովքեր ուզում են իրենց կյանքի կամ իրենց պետության համար լավ բան անել: Մուրացկաններին խղճում են: Մենք…
Опубликовано Arpine Hovhannisyan Вторник, 16 февраля 2021 г.